![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/d/d5/Transfagarasan_twisty_road.jpg/640px-Transfagarasan_twisty_road.jpg&w=640&q=50)
Օձապար
From Wikipedia, the free encyclopedia
Օձապար[1], օձագալար(ք)[2], սերպանտին ( ֆր.՝ serpentin, լատին․՝ serpens, serpentis - «օձ»[3][4] բառից), օձաժապավենի նման գալարապտույտ ճանապարհ (կամ նրա հատվածները՝ կտրուկ ոլորներով և հանգույցներով)[5]։ Օձապարը լեռնալանջերի վրա ծրագծի ուղղության կտրուկ փոփոխության համար կիրառվող կոր է։ Գետահովտային ընթացքի դեպքում ճանապարհի ուղղության կտրուկ փոփոխության համար կիրառվող կորը կոչվում է օձագալար, արտաքինից նմանվում է օձապարին[1]։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/d/d5/Transfagarasan_twisty_road.jpg/640px-Transfagarasan_twisty_road.jpg)
Շատ բարդ ռելիեֆ ունեցող լեռնային տեղանքում ավտոմոբիլային ճանապարհների անցկացման ժամանակ ճանապարհի տրված թեքություններ ստանալու համար ստեղծում են հատուկ տեսակի կորեր՝ համաչափ օձապարեր[6]՝ շրջադարձերի մեծ անկյուններով և անցման կորերով, ինչը թույլ է տալիս իրականացնել գծի զարգացում՝ մեծ երկարության վրա կտրուկ վերելքներն ու իջեցումները հաղթահարելու նպատակով։ Նման կորացումները կոչվում են օձապարեր։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ օձապարի շրջադարձի անկյունը շատ մեծ է, կորը տեղադրում են ոչ թե անկյունի ներսում, այլ դրսից։