For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Օշին Ա Գանձակեցի.

Օշին Ա Գանձակեցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Օշին Ա Գանձակեցի
Ասպետ Արշակունի
CoatKilikia.png
(1-ին) Լամբրոնի իշխան
1073 - 1110
Հաջորդող Հեթում Բ Հեթումյան
 
Ծննդավայր Գանձակ, Սելջուկյան սուլթանություն
Վախճանի օր 1110
Դինաստիա
Քաղաքացիություն Լամբրոն
Հայր Հեթում Գանձակեցի
Ամուսին անանուն Արծրունի և Անանուն
Զավակներ Հեթում Հեթումյան և անանուն Հեթումյան

Օշին Ա Գանձակեցի նաև Ասպետ Արշակունի (, Գանձակ, Սելջուկյան սուլթանություն - 1110), Գանձակի, այնուհետև Լամբրոնի իշխան, ըստ Կիրիլ Թումանովի Կամսարականների նախարարական տնից, Հեթումյանների իշխանական, այնուհետև թագավորական տան հիմնադիրը[2][3]։

Հեթում Գանձակեցու որդին, Հեթում Ա-ի հայրը։ Օշինի եղբայրներն են՝ իշխաններ Հալկամ Գանձակեցին և Բազունի Գանձակեցին։

Կենսագրություն

Օշինը եղել է Գանձակի իշխանը։ Խույս տալով սելջուկյան թուրքերի հալածանքներից, 1071 թվականին իր ազգատոհմով, իր եղբայր Հալկամի և ուրիշ իշխանների հետ Կիլիկիա է տեղափոխվում Մեծ Հայքի Արցախ նահանգի Մայրյաց ջուրք ավանից (Հյուսիսային Արցախ), հիմք դնելով Հեթումյանների իշխանական տոհմին։ Կիլիկիայում իշխող Աբլղարիբ Արծրունին իր ընկեր Օշինին է նվիրում Տավրոսի լեռներում գտնվող՝ արաբներից գրավված Լամբրոն բերդը (հայկական անառիկ բերդ եւ քաղաք Լեռնային Կիլիկիայում)։ Օշինը հիմնովին վերակառուցում է անառիկ բերդը եւ կնության առնում Աբլղարիբ Արծրունու դստերը, որտեղ  էլ հաջորդաբար իշխում են նրա իրավահաջորդները, կրելով Լամբրոնի իշխան տիտղոսը։ Հեթումյանների իշխանական տոհմին է պատկանում նաեւ Պապերոն ամրոցը, որտեղ էլ հաստատվում են Օշին Գանձակեցու երկու եղբայրները՝ Բազունին եւ Ալգամը, կրելով Պապերոնի իշխան տիտղոսը[փա՞ստ]։

Երբ Բյուզանդիայի Ալեքսիոս Ա Կոմնենոս կայսրը 1085 թվականին պատերազմի գնաց լանգոբարդների դեմ, Օշինը իր բանակով օգնության գնաց նրան, պատերազմի մեջ հաղթեց և սպանեց դուքս Ռոբերտ ֆրանսիացուն (հուլիսի 17, 1085 թ.) և իբր պատիվ ստացավ կայսրից Տարսոնը։ Օշինը նաև օգնել է խաչակիրներին։ Օշինին հաջորդեց որդին՝ Հեթում Ա իշխանը։

Աղբյուրներ

  • Հայոց անձնանունների բառարան, Հրաչյա Աճառյան, 1942 թ. էջ 235-236
  1. Թումանով Կիրիլ։ «Կամսարական»։ Իրանիկա Հանրագիտարան 
  2. Մանուկ Աբեղյան //Հայոց հին գրականության պատմություն// ՀԽՍՀ ԳԱ հրատարակչություն, 1975 թ. - էջ 409(605)

    Լամբրոնացիների նախապապ, իշխան Օշինը, Կիլիկիա է տեղափոխվել 1073 թվականին Գանձակից, որտեղ իշխան էր նրա ընկերը՝ Աբլղարիբ Արծրունին։ Վերջինս նրան տվեց Լամբրոնի բերդը, Տավորսի լեռներում։ Օշինը և իր որդին Հեթումը մտնում են կայսերական ծառայության և հիմնադրում տեղի հայտնի իշխանական տոհմին։

  3. Ալեքսանդր Կաժդան. // Հայերը Բյուզանդական կայսրության իշխող դասի կազմում 11-12-րդ դդ. // Գլ.4 բ.50 "Օշին" էջ 131-132 // ՀԽՍՀ ԳԱ 1973 թ.

    Օշին, Հեթումի որդին, հայ իշխան։ Նա Կիլիկիա է տեղափոխվել 11-րդ դարի 70-ական թթ. Գանձակից։ Նրա հետ էին նրա եղբայրները՝ Բազունին և Հալկամը։ Նա վերցրել է արաբներից Լամբրոն բերդը և դարձել իշխան-ասպետ։

{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Օշին Ա Գանձակեցի
Listen to this article

This browser is not supported by Wikiwand :(
Wikiwand requires a browser with modern capabilities in order to provide you with the best reading experience.
Please download and use one of the following browsers:

This article was just edited, click to reload
This article has been deleted on Wikipedia (Why?)

Back to homepage

Please click Add in the dialog above
Please click Allow in the top-left corner,
then click Install Now in the dialog
Please click Open in the download dialog,
then click Install
Please click the "Downloads" icon in the Safari toolbar, open the first download in the list,
then click Install
{{::$root.activation.text}}

Install Wikiwand

Install on Chrome Install on Firefox
Don't forget to rate us

Tell your friends about Wikiwand!

Gmail Facebook Twitter Link

Enjoying Wikiwand?

Tell your friends and spread the love:
Share on Gmail Share on Facebook Share on Twitter Share on Buffer

Our magic isn't perfect

You can help our automatic cover photo selection by reporting an unsuitable photo.

This photo is visually disturbing This photo is not a good choice

Thank you for helping!


Your input will affect cover photo selection, along with input from other users.