Օպերետ
From Wikipedia, the free encyclopedia
Օպերետ (իտալ.՝ operetta, ֆր.՝ орerette, բառացի՝ փոքր օպերա), երաժշտադրամատիկ արվեստի տեսակ (օպերայի տարատեսակ՝ խոսակցական դիալոգով), զուգակցում է էստրադային արվեստի տարրերով վոկալ և գործիքային երաժշտություն, պար, բալետ։
Օպերետի երաժշտական դրամատուրգիայի հիմքում սովորաբար քառյակային երգն է ու պարը։ Որպես կանոն, յուրաքանչյուր տեսարանի զարգացման բարձրակետը տվյալ ժամանակաշրջանում տվյալ երկրում հանրաճանաչ պարն է (կանկանը և գալոպը՝ Ժ․ Օֆենբախի, վալսը, պոլկան և մազուրկան՝ Շտրաուս–որդու, չարդաշը՝ Ի․ Կալմանի մոտ և այլն), որով հաճախ պայմանավորվում է ներկայացման երաժշտական ողջ մթնոլորտը։
Չնայած օպերետում օգտագործվում են օպերային բնորոշ վոկալ և գործիքային երաժշտության ձևեր՝ արիա, դուետ, անսամբչ, խմբերգ, սակայն դրանք ավելի պարզ են և ունեն երգ-պարային բնույթ։ Վոկալ-երաժշտական և խորեոգրաֆիկ համարները ծառայում են գործողության զարգացմանը, ստեղծագործության գաղափարի հաստատմանը և մի ամբողջություն են կազմում։ Դա օպերետը տարբերում է վոդնիլից և երաժշտական կոմեդիայի ու դրամայի այլ տեսակներից, որտեղ երաժշտությունը օժանդակ, դիվերտիսմենտային-դեկորատիվ դեր է կատարում։