From Wikipedia, the free encyclopedia
Օպտիկական ֆիզիկա, ատոմային, օպտիկական և մոլեկուլային ֆիզիկայի բաժին։ Էլեկտրամագնիսական ճառագայթման գեներացման, այդ ճառագայթման հատկությունների և նյութի հետ այդ ճառագայթման փոխազդեցության վերաբերյալ գիտություն[1]։ Ընդհանուր օպտիկայից և օպտիկական ճարտարագիտությունից տարբերվում է նրանով, որ այն կենտրոնանում է նոր երևույթների բացահայտման և կիրառման վրա։ Օպտիկական ֆիզիկայի, կիրառական օպտիկայի և օպտիկական ճարտարագիտության միջև հստակ սահման չկա, քանի որ օպտիկական ճարտարագիտության սարքերը և կիրառական օպտիկայի կիրառություններն անհրաժեշտ են օպտիկական ֆիզիկայի հետազոտությունների համար, իսկ այդ հետազոտությունները իրենց հերթին նոր սարքերի և կիրառությունների ստեղծման պատճառ են դառնում։ Հաճախ նույն անձինք ներքաշված են և հետազոտությունների և կիրառական տեխնոլոգիաների ստեղծման մեջ[2]։
Բնագավառը զբաղվում է լույսի գեներացմամբ և հայտնաբերմամբ, գծային և ոչ գծային օպտիկական երևույթներով, և սպեկտրասկոպիայով։ Օպտիկական ֆիզիկայի ուսումնասիրությունները նաև նվիրված են քվանտային օպտիկային, կոհերենտությանը և ֆեմտովայրկյանային օպտիկային[3] : Հետազոտությունները նաև այնպիսի բնագավառներում, ինչպիսիք են՝ ինտենսիվ, ուլտրա-կարճ էլեկտրամագնիսական դաշտերում մեկուսացված ատոմների ոչ գծային արձագանքները և էլեկտրամագնիսական դաշտի քվանտային հատկությունները։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.