Օսկարի 45-րդ մրցանակաբաշխություն
From Wikipedia, the free encyclopedia
Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկարի» 45-րդ մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել 1973 թվականի մարտի 27-ին, Dorothy Chandler Pavilion-ում (Լոս Անջելես, Կալիֆորնիա, ԱՄՆ)[1]։ Մրցանակաբաշխության վարողներն էին Հոլիվուդյան աստղեր՝ Քերոլ Բյորնեթը, Մայքլ Քեյնը, Չառլթոն Հեսթոնը և Ռոք Հադսոնը[2]։ ԱՄՆ-ում այն հեռարձակվում էր NBC հեռուստաալիքով[3]։ Այս մրցանակաբաշխությունը լի է տարբեր հետաքրքիր փաստերով ու իրադարձություններով։
«Օսկարի» 45-րդ մրցանակաբաշխությունը | ||||
---|---|---|---|---|
Ամսաթիվ | 1973 թ. մարտի 27 | |||
Անցկացման վայրը | Dorothy Chandler Pavilion, Լոս Անջելես, Կալիֆորնիա, ԱՄՆ | |||
Հեռուստալիք | NBC | |||
Հաղորդավարող(ներ) | Քերոլ Բյորնեթ, Մայքլ Քեյն, Չառլթոն Հեսթոն, Ռոք Հադսոն | |||
|
Եվ «Կնքահայրը», և «Կաբարե» ֆիլմերը, թեկնածության էին առաջադրվել տասը անվանակարգերում։ «Կաբարեն» ստացավ ութը մրցանակ, գրավելով կարևոր անվանակարգերի մի մասը։ «Կնքահայրը» արժանացավ միայն երեքի, սակայն ամենագլխավորների. լավագույն ֆիլմ (Ալբերտ Ս. Ռադդի), լավագույն դերասան (Մառլոն Բրանդո, որը հրաժարվեց մրցանակից) և լավագույն ադապտացված սցենար (Մարիո Պյուզո և Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլա)։