From Wikipedia, the free encyclopedia
Խուան Կառլոս Օսունա Ռոսադո (իսպ.՝ Juan Carlos Ozuna Rosado, մարտի 13, 1992[2], Սան Խուան, Պուերտո Ռիկո[2][5]), պուերտոռիկացի երգիչ, որը հիմնականում հանդես է գալիս ռեգետոն ժանրում։
Օսունա | |
---|---|
Ի ծնե անուն | իսպ.՝ Juan Carlos Ozuna Rosado[1] |
Նաև հայտնի է որպես | Ozuna |
Ծնվել է | մարտի 13, 1992[2] (32 տարեկան) Սան Խուան, Պուերտո Ռիկո[2] |
Երկիր | ԱՄՆ |
Ժանրեր | ռեգետոն, Latin trap?, լատինական փոփ և դենսհոլլ |
Մասնագիտություն | երգիչ, երգերի հեղինակ և դերասան |
Գործիքներ | վոկալ |
Լեյբլ | Dímelo Vi? և Sony Music Latin[3] |
Պարգևներ | |
Կայք | ozuna.store |
Ozuna (vocalist) Վիքիպահեստում |
Օսունան ծնվել է Սան Խուանում՝ 1992 թվականի մարտի 13-ին։ Նրա հայրը դոմինիկացի է, իսկ մայրը՝ պուերտոռիկացի։ Ինչպես նշվում է երգչի «Odisea» ալբոմի համանուն երգում՝ նա մեծացել է աղքատության մեջ և դաստիարակվել է հորական տատիկի կողմից։ Երգչի հայրը պարող էր, որը մահացու վնասվածք էր ստանել, երբ ապագա երգիչն ընդամենը երեք տարեկան էր, իսկ մոր ֆինանսները հերիք չէին նրան ապահովելու համար։ 2000-ականների ընթացքում՝ Նյու Յորքի քոլեջում սովորելու ժամանակ, նա մեծ ոգեշնչանք է ձեռք բերել երաժշտական կարիերայի համար։
Օսունան սկսել է երգեր գրել 13 տարեկանից։ Նրա դեբյուտը կայացել է 2012 թվականին «Imaginando» երգով, J Oz մականունի ներքո։ Ճանաչում է գտել Musicologo & Menes-ի հետ աշխատելու ժամանակ։ 2014 թվականին նա պայմանագիր է կնքել Golden Family Records-ի հետ և սկսել է թողարկել իր երգերը YouTube-ում[5]։ Նույն թվականին նա թողարկել է «Si No Te Quiere» երգը, սկզբնական շրջանում՝ D.OZi ռեփերի կողմից ձայնագրված։ Կոմպոզիցիան մեծ հաջողություն ունեցավ ռադիոյում և դարձավ հիթ Լատինական Ամերիկայում։ Այդ պահից սկսած նա ելույթներ սկսեց ունենալ Հարավային Ամերիկայի տարբեր շոուներում։
2016 թվականի սկզբին Օսունան DJ Luian-ի, Mambo Kingz-ի, De La Ghetto-ի, Arcángel-ի и Anuel AA-ի համագործակցության շնորհիվ թողարկեց «La Ocasión» երգի տեսահոլովակը։ Երգը հասավ մինչև Billboard չարթի «Hot Latin Songs» աղյուսակի 22-րդ հորիզոնականը։ Մարտին երգիչը թողարկեց նաև «No Quiere Enamorarse» երգի ռեմիքսը՝ Դեդի Յանկիի հետ միասին։ Սեպտեմբերին թողարկեց «Dile Que Tú Me Quieres» սինգլը, որը գրավեց 13-րդ հորիզոնականը Billboard-ի տարվա լատինական չարթում։ Ինչպես նաև այդ աղյուսակում են հայտնվել երգչի «Si Tu Te Marido Quiere (Remix)» և «En La Intimidad» երգերը[6]։
2017 թվականին թողարկեց նրա դեբյուտային «Odisea» ալբոմը։ «Te Vas» սինգլը հավաքել է ավելի քան 630 միլիոն դիտում YouTube-ում։ Օսունան համարում է լավագույն արտիստներից մեկը և ամենահաջողակը նոր սերնդի ռեգետոն-կատարողներից[7]։
2017 թվականի Օսունան հաջողակ սինգլներ թողարկեց։ Նրա սինգլներ «Criminal»-ը (Նատի Նատաշայի հետ միասին) և «Ahora Dice»-ը (Քրիս Ջադայի, Ջեյ Բալվինի և Arcángel-ի հետ միասին) միլիարդից ավելի դիտումներ ունեցան YouTube-ում[8][9]։ Ներկայումս Օսունան համարվում է ամենադիտված իսպանալեզու արտիստներից մեկը տեսահոստինգում. նրա ալիքի դիտումների քանակը անցում է 7,5 միլիարդը, իսկ ամբողջ հոլովակներինը՝ 10 միլիարդը[10]։
2017 թվականի դեկտեմբերին երգիչը Cardi B-ի մասնակցությամբ թողարկեց «La Modelo» սինգլը[11][12]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.