Օտո Սկուլմե - Wikiwand
For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Օտո Սկուլմե.

Օտո Սկուլմե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Օտո Սկուլմե
լատիշ․՝ Oto Skulme
Ծնվել էհուլիսի 27 (օգոստոսի 8), 1889
ԾննդավայրԵկաբպիլս[1]
Մահացել էմարտի 22, 1967(1967-03-22)[1][2] (77 տարեկանում)
Մահվան վայրՌիգա, Լատվիական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ[1]
ԳերեզմանԱնտառային գերեզմանատուն
ՔաղաքացիությունՌուսական կայսրություն
 Լատվիա

 ԽՍՀՄ

 Նացիստական Գերմանիա
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի Շտիգլիցի անվան գեղարվեստաարդյունաբերական ակադեմիա
Մասնագիտությունգրաֆիկական դիզայներ և նկարիչ
Պարգևներ և
մրցանակներ
Ստալինյան մրցանակ Երեք աստղերի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան և «Պատվո նշան» շքանշան
ԱնդամությունԽՍՀՄ նկարիչների միություն

Օտո Եկաբովիչ Սկուլմե (լատիշ․՝ Oto Skulme, Օտտո Յակովլևիչ,հուլիսի 27 (օգոստոսի 8), 1889, Եկաբպիլս[1] - մարտի 22, 1967(1967-03-22)[1][2], Ռիգա, Լատվիական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ[1]), լատվիացի խորհրդային նկարիչ։ Լատվիայի ԽՍՀ ժողովրդական նկարիչ (1959), ԱԱՀԼ Գեղարվեստի ակադեմիայի թղթակից անդամ (1954

Կենսագրություն

Սովորել է Ռիգայում՝ Ցա․ Ռոզենթալի (1906-1907), Մոսկվայում՝ Ռ․ Կ․ Ժուկովսկու և Կ․ Ֆ․ Յուոնի (1907-1908) ստուդիաներում, Պետերբուրգում՝ Շտիգլիցի ուսումնարանում (1909-19141944-1961 թվականներին եղել է Լատվիայի ԽՍՀ գեղարվեստի ակադեմիայի ռեկտորը, 1952-1953 թվականներին՝ Լատվիայի ՄԱՀ նկարիչների միության վարչության նախագահը։ Սկուլմեի հաստոցային մի շարք նկարներ լատվիական արվեստում պատմահեղափոխական ժանրի առաջին օրինակներն են («Կաուգուրցիների ապստամբությունը», 1945, Լատվիայի ՍՍՀ գեղարվեստական թանգարան, Ռիգա)։ Լատվիայի բեմանկարչության առաջատար վարպետներից էր․ Ռիգայի՝ Ռայնիսի անվան գեղարվեստական թատրոնում ձևավորել է 250-ից ավելի ներկայացում (Ռայնիսի «Կրակ և գիշեր», 1947, ԽՍՀՄ պետական մրցանակ, 1947)։ Պարգևատրվել է 3 շքանշանով։

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Скулме Ото // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. 2,0 2,1 2,2 Benezit Dictionary of Artists — 2006. — ISBN 978-0-19-977378-7, 978-0-19-989991-3
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 447


{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Օտո Սկուլմե
Listen to this article