Օտտավա
From Wikipedia, the free encyclopedia
Օտտավա[2] (անգլ.՝ Ottawa [ˈɒtəwɑː], ֆր.՝ Ottawa), Կանադայի մայրաքաղաքը։ Գտնվում է Օնտարիո նահանգի արևելյան հատվածում, Օտտավա գետի ափին, որով անցնում է սահմանը Օնտարիոյի և Քվեբեկի միջև։ Օտտավան երկրի չորրորդ խոշոր քաղաքն է և Օնտարիոյի երկրորդ խոշոր քաղաքը։ Գատինո քաղաքի, որը գտնվում է գետի քվեբեքյան ափին և հարակից մյուս շրջանների հետ միասին մտնում է Ազգային մայրաքաղաքային շրջանի մեջ։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Օտտավա (այլ կիրառումներ)
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Օտտավա | |||||
Ottawa | |||||
| |||||
Երկիր | Կանադա | ||||
Ենթարկում | Մայրաքաղաք | ||||
Քաղաքապետ | Ջիմ Ուոթսոն | ||||
Հիմնադրված է | 1850 թ. | ||||
Տվյալ կարգավիճակում | 2001 թվականից | ||||
Մակերես | 2790,22 կմ² | ||||
ԲԾՄ | 70±1 մետր | ||||
Պաշտոնական լեզու | անգլերեն[1] և ֆրանսերեն[1] | ||||
Խոսվող լեզուներ | անգլերեն, ֆրանսերեն | ||||
Բնակչություն | 883 391 մարդ (2011) | ||||
Խտություն | 316,6 մարդ/կմ² | ||||
Ագլոմերացիա | 1 236 324 | ||||
Ժամային գոտի | UTC−5, ամառը UTC-4 | ||||
Հեռախոսային կոդ | 613, 343, 819 և 873 | ||||
Փոստային դասիչ | K0A և K1A-K4C | ||||
Պաշտոնական կայք | ottawa.ca | ||||
| |||||
Օտտավայի բնակչությունը կազմում է 934 հազար մարդ, իսկ Գատինո քաղաքի հետ միասին՝ 1 միլիոն 324 հազար մարդ (2011 թվականի մարդահամարի տվյալներով)։ Քաղաքային ղեկավարումը իրականացնում է քաղաքային խորհուրդը, որը գլխավորում է քաղաքապետը։ Վերջինս գտնվում է կենտրոնական կառավարության անմիջական հսկողության տակ։ Քաղաքապետի պաշտոնը 2010 թվականի դեկտեմբերի 1-ից զբաղեցնում է Ջիմ Ուոթսոնը։
Քաղաքը հիմնադրվել է 1820-ական թվականներին, որպես զինվորների և արհեստավորների ճամբար, ովքեր կառուցում էին Ռիդո ջրանցքը։ 1850 թվականին Օտտավան ստացել է անտառահատների և փայտեղենի լաստառաքողների քաղաքի պաշտոնական կարգավիճակ։ Մինչ 1855 թվականը քաղաքը կրում էր Բայթաուն անվանումը՝ ի պատիվ փոխգնդապետ Ջոն Բայի, ով գլխավորում էր Ռիդո ջրանցքի կառուցումը։ 1857 թվականի դեկտեմբերի 31-ից Օտտավան Կանադայի միավորված նահանգի մայրաքաղաքն է, իսկ 1867 թվականից՝ Կանադական կոնֆեդերացիայի մայրաքաղաքը։ Հետագայում քաղաքը զարգանում էր որպես տրանսպորտային և արդյունաբերական կենտրոն, իսկ XX դարի երկրորդ կեսին ենթարկվեց զանգվածային վերակառուցման, որն ուղղված էր քաղաքային էկոլոգիայի բարելավմանը։
20-րդ դարի վերջին և 21-րդ դարի սկզբին Օտտավան, որը դարձել էր բարձր տեխնոլոգիաների զարգացման կենտրոն, երբեմն անվանվում էր «Հյուսիսային Սիլիկոնային հովիտ»։ Որպես Կանադայի մայրաքաղաք, Օտտավայում են գտնվում դաշնային իշխանության մարմինները և խոշոր մշակութային կենտրոնները, ներառյալ Կանադայի առաջատար թանգարանները և ազգային պատկերասրահը։