գերմանացի բուսաբան From Wikipedia, the free encyclopedia
Օտտո Վարբուրգ (գերմ.՝ Otto Warburg[5][6][7], անգլ.՝ אוטו ורבורג, հուլիսի 20, 1859[1][2], Համբուրգ, Գերմանական միություն[3] - հունվարի 10, 1938, Բեռլին, Նացիստական Գերմանիա[3]), գերմանացի-հրեա բուսաբան, արդյունաբերական գյուղատնտեսության փորձագետ, Համաշխարհային սիոնիստական կազմակերպության ակտիվ անդամ։ 1911-1921 թվականներին եղել է որպես սիոնիստական կազմակերպության նախագահը[8]։
Օտտո Վարբուրգ գերմ.՝ Otto Warburg | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 20, 1859[1][2] |
Ծննդավայր | Համբուրգ, Գերմանական միություն[3] |
Մահացել է | հունվարի 10, 1938 (78 տարեկան) |
Մահվան վայր | Բեռլին, Նացիստական Գերմանիա[3] |
Գերեզման | Դեգանիա Ալեֆ |
Քաղաքացիություն | Համբուրգ, Վայմարյան Հանրապետություն և Նացիստական Գերմանիա |
Կրթություն | Ստրասբուրգի համալսարան և Բոննի համալսարան |
Մասնագիտություն | բուսաբան և botanical collector |
Աշխատավայր | HU Berlin |
Անդամություն | Լոնդոնի թագավորական ընկերություն, Լեոպոլդինա[4], Moliwe-Pflanzungsgesellschaft?, German Colonial Society? և Kolonialwirtschaftliches Komitee? |
Երեխաներ | Gustav Otto Warburg? |
Otto Warburg Վիքիպահեստում |
Օտտո Վարբուրգը ծնվել է Համբուրգում, 1859 թվականի հուլիսի 20-ին մի ընտանիքում, որի նախնիները Գերմանիա էին եկել 1566 թվականին, հավանաբար Բոլոնյայից։ Վարբուրգը 1879 թվականին ավարտել է Համբուրգի Յոհաննես գիմնազիան և Բոննի համալսարանում ուսումը շարունակել բուսաբանության բնագավառում, որը մեկ կիսամյակից հետո թողել է և տեղափոխվել Բեռլինի համալսարան, այնուհետև սովորել Ստրասբուրգի համալսարանում, որտեղից 1883 թվականին ստացել է դոկտորի աստիճան։ Մյունխենում ուսանել է քիմիա, Տյուբինգենում՝ ֆիզիոլոգիա (Վիլհելմ Պֆեֆրի մոտ)։ 1885 թվականին ձեռնարկել է 4-ամյա արշավ դեպի Հարավային և Հարավարևելյան Ասիա՝ 1889 թվականին հասնելով Ավստրալիա։
1911 թվականին Վարբուրգը Պաղեստինում ընտրվել է Համաշխարհային սիոնիստական կոնգրեսի նախագահ, և պաշտոնավարել մինչև 1920 թվական։ 1920 թվականից հետո Կոնգրեսը տեղափոխվել է Անգլիա, սակայն Վարբուրգը մնաց Պաղեստինում և դարձավ Թել Ավիվի Գյուղատնտեսական փորձարարական կայանի հիմնադիր տնօրենը։ Ավելի ուշ այն դարձավ «Գյուղատնտեսության և բնական պատմության ինստիտուտ»[9]։ Վարբուրգի ուսանողներից է եղել Նաոմի Ֆայնբրունը[10]։
Վարբուրգի բացահայտումներն ավելի ուշ (1913-1922) տպագրվել են երեք հատորներում` Die Pflanzenwelt վերնագրով։ Բեռլին վերադառնալուց հետո նա հիմնադրել է Der Tropen Pflanzer ամսագիրը, որը մասնագիտացած էր արևադարձային գյուղատնտեսության մեջ, 24 տարի խմբագրել է այն։ Գիտակցելով, որ որպես հրեա իրեն չեն նշանակի պրոֆեսորի հաստիքում, նա կենտրոնացավ կիրառական բուսաբանության վրա և Գերմանիայի գաղութներում հիմնադրեց արևադարձային արդյունաբերական պլանտացիաների մի քանի ընկերություն։ Վարբուրգը եղել է նաև El Arish արշավախմբի անդամ, նշանակվել է Թեոդոր Հերցլի կողմից որպես Լեոպոլդ Կեսլերի ղեկավարած թիմի գյուղատնտեսական անդամ։
1931 թվականին Վարբուրգը Սկոպուս լեռան վրա գտնվող Երուսաղեմի հրեական համալսարանում բուսաբան Ալեքսանդր Էյգի հետ հիմնադրել է Իսրայելի ազգային բուսաբանական այգին։ Երուսաղեմում պաշտոնաթողությունից հետո Վարբուրգը վերադարձավ Բեռլին և մահացավ 1938 թվականի սկզբին[9]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.