Օրեստիաս
From Wikipedia, the free encyclopedia
Օրեստիաս[1][2][3] կամ Օրեստիադա (հուն․՝ Ορεστιάς[4] ή Ορεστιάδα), քաղաք Հունաստանի ծայր հյուսիս-արևելքում։ Գտնվում է ծովի մակարդակից 31 կմ բարձրության վրա[5], Թուրքիայի հետ սահմանը ձևավորող Էվրոս (Մարիցա) գետի աջ ափին, Ադրիանապոլսից 20 կմ հարավ, Ալեքսանդրուպոլիսից 92 կմ հյուսիս-արևելք, Ստամբուլից 201 կմ հյուսիս-արևմուտք, Սալոնիկից 315 կմ հյուսիս-արևելք և Աթենքից 459 կմ հյուսիս-արևելք։ Նույնանուն համայնքի վարչական կենտրոնն է Արևելյան Մակեդոնիա և Թրակիա ծայրամասի Էվրոս ծայրամասային միավորում։ Ըստ 2011 թվականի վիճակագրության՝ բնակչությունը 18426 մարդ է[6]։
Երկիր | Հունաստան |
---|---|
Կարգավիճակ | քաղաք |
Մտնում է | Orestiada Municipality? և Commune of Orestiada? |
ԲԾՄ | 35 մետր |
Բնակչություն | ▼18 164 մարդ (2021) |
Սահմանակցում է | Kyprinos? և Դիդիմոտիկա |
Հեռախոսային կոդ | 25520 |
Փոստային ինդեքսներ | 682 00 |
orestiada.gr | |
Քաղաքի արևմտյան ծայրամասով է անցնում Արդանիոն-Կաստանե ազգային ճանապարհ 51-ը, եվրոպական E85 երթուղու մասն է։ Քաղաքում՝ Ալեքսանդրուպոլիս-Սվիլենգրադ գծի վրա է գտնվում Օրեստիաս երկաթուղային կայանը։
Քաղաքում աշխատում է Օրեստիասի և պերիֆերիայի բանահյուսության և արվեստի պատմության թանգարանը(Μουσείο Λαογραφίας και Ιστορίας Τέχνης Ορεστιάδας και Περιφέρειας)[7]։