Օրսոն Սքոթ Քարդ
From Wikipedia, the free encyclopedia
Օրսոն Սքոթ Քարդ (անգլ.՝ Orson Scott Card, օգոստոսի 24, 1951(1951-08-24)[1][2][3][…], Ռիչլենդ, Benton County, Վաշինգտոն, ԱՄՆ[4]), ամերիկացի գրող-ֆանտաստ, գիտական ֆանտաստիկայի, ֆենտեզիի և այլընտրանքային պատմության ժանրերում մի շարք գրքերի հեղինակ։
Օրսոն Սքոթ Քարդ | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 24, 1951(1951-08-24)[1][2][3][…] (72 տարեկան) |
Ծննդավայր | Ռիչլենդ, Benton County, Վաշինգտոն, ԱՄՆ[4] |
Գրական անուն | Brian Green, Frederick Bliss[5], Bryan Green[5], P. Q. Gump[5] և Byron Walley[5] |
Մասնագիտություն | գրող, վիպասան, գիտաֆանտաստիկ գրող, մանկագիր և սցենարիստ |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Բրիհեմ Յանգի համալսարան, Յուտայի համալսարան, Նոտր Դամ համալսարան և Brigham Young High School? |
Ժանրեր | գիտական ֆանտաստիկա |
Ուշագրավ աշխատանքներ | Ender's Game hexalogy?, The Tales of Alvin Maker? և Homecoming Saga? |
Կուսակցություն | Դեմոկրատական կուսակցություն |
Պարգևներ | |
Orson Scott Card Վիքիպահեստում |
Առաջին հերթին հայտնի է Էնդերի մասին վեպերի շարքի շնորհիվ, որը նվիրված է միջաստղային պատերազմին և արտերկրային քաղաքակրթության հետ մարդկության շփումներին։ Սերիայի առաջին երկու վեպերը՝ «Էնդերի խաղը» և «Նրանց ձայնն ովքեր չկան» արժանացել են «Հյուգո» (1985 և1986)[8] և «Նեբյուլա» (1986 և 1987) մրցանակներին[9]։
Օրսոն Սքոթ Քարդը գրական ներդրում է կատարել համակարգչային խաղերի որոշ ծրագրերում։ Նրա գրչին են պատկանում The Secret of Monkey Island խաղի «մարտական հարձակումները», ինչպես նաև The Dig խաղի երկխոսությունների զգալի մասը[10]։
Ավելի ուշ Քարդը դարձել է Advent Rising խաղի սցենարների և երկխոսությունների հեղինակներից մեկը[10], ինչպես նաև մասնակցել է աշխարհի և Firefall համակարգչային խաղի պատմության աշխատանքներին[11]։
Քարդը ավարտել է Բրիգամ Յանգի և Յուտայի համալսարանները[12]։ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու հետևորդն է և նրա առանցքային գործիչներից մեկի՝ Բրիգամ Յանգի անմիջական հետնորդը[13]։ Քարդը հայտնի է նաև որպես հրապարակախոս և քաղաքական մեկնաբան, նրա ծայրահեղ աջ քաղաքական հայացքները և համասեռամոլների և նույնասեռ ամուսնությունների վերաբերյալ հակասական հայտարարությունները հաճախ քննադատություն են առաջացրել[13]։