Օքսբրիջ
From Wikipedia, the free encyclopedia
Օքսբրիջ (անգլ.՝ Oxbridge), Օքսֆորդի և Քեմբրիջի համալսարանները, որոնք հնագույնն են Մեծ Բրիտանիայում[1][2]։ Եզրը կազմվել է «Օքսֆորդի» առաջին և «Քեմբրիջի» վերջին վանկերի միացումով։ Օքսբրիջը բաղկացած է քոլեջներից, որոնցից յուրաքանչյուրն ունի իր անվանումը և զինանշանը։ Քոլեջները ղեկավարվում է վարպետի կողմից։ Յուրաքանչյուր քոլեջ սովորելու լայն շրջանակ է բացում։ Քոլեջներն ունեն մատուռ, ճաշարան, գրադարան և սենյակներ ուսանողների համար։ «Օքսբրիջ» անվանումն առաջին անգամ 1849 թվականին կիրառել է անգլիացի հումորիստ գրող Ուիլյամ Թեքերեյը իր «Pendennis» վեպում։ 20-րդ դարի 50-ական թվականներին բառը լայն կիրառում է գտել անգլիացիների շրջանում։ Այն սկսել են օգտագործել անգամ պաշտոնական աղբյուրներում, կրթությանը վերաբերող գրքերի հրատարակություններում[3][4]։
Ունենալով երկար պատմություն` Օքսբրիջը հիմնականում հակադրվում է Կարմիր աղյուսից համալսարաններին։ Դրանք Անգլիայի ամենահեղինակավոր վեց համալսարաններն են, որոնք այդ կարգավիճակը ձեռք են բերել 20-րդ դարի սկզբներին։