Օֆելյա Համբարձումյան - Wikiwand
For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Օֆելյա Համբարձումյան.

Օֆելյա Համբարձումյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Օֆելյա Համբարձումյան
Բնօրինակ անունՕֆելիա Համբարձումյան
Ծնվել էհունվարի 9, 1925(1925-01-09)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Երկիր
 ԽՍՀՄ
և
 Հայաստան
Մահացել էհունիսի 13, 2016(2016-06-13)[1] (91 տարեկան)
Երևան, Հայաստան
Մասնագիտություներգչուհի
Գործիքներվոկալ
ԿրթությունՌոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարան
ՊարգևներՍուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշան, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան և «Պատվո նշան» շքանշան
Ofelya Hambardzumyan Վիքիպահեստում

Օֆելյա Կարապետի Համբարձումյան (հունվարի 9, 1925(1925-01-09), Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - հունիսի 13, 2016(2016-06-13)[1], Երևան, Հայաստան[2]), հայ երգչուհի։ ՀԽՍՀ ժողովրդական արտիստուհի (1959)[3]։

Կենսագրություն

Օֆելյա Համբարձումյանի շիրմաքար-հուշարձանը Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում
Օֆելյա Համբարձումյանի շիրմաքար-հուշարձանը Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում
Օֆելյա Համբարձումյանին և Նորայր Հովհաննիսյանին նվիրված հուշատախտակ Երևանի Մաշտոցի պողոտայում
Օֆելյա Համբարձումյանին և Նորայր Հովհաննիսյանին նվիրված հուշատախտակ Երևանի Մաշտոցի պողոտայում

Օֆելյա Համբարձումյանը ծնվել է 1925 թվականին Երևանում: Վաղ տարիքից մասնակցել է պիոներ-դպրոցականների քաղաքային պալատի ժողովրդական նվագարանների անսամբլի աշխատանքներին՝ իր զրնգուն ձայնով գերելով ունկնդիրներին։ Շնորհալի դպրոցականին առաջիններից նկատել է Արաքսյա Գյուլզադյանը, մոտեցել ու գովեստի խոսքեր հղել, ապա հորդորել է ստանալ երաժշտական կրթություն։ Օֆելյա Համբարձումյանը սովորել և ավարտել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանը (Հ. Մուսինյանի դասարան)[4], ապա հրավիրվել ռադիոյի ժողովրդական նվագարանների անսամբլ, հանդես եկել Արամ Մերանգուլյանի գլխավորած անսամբլում՝ կատարելով հայ աշուղական, ժողովրդական երգեր, նպաստելով կոմպոզիտորական երգի ստեղծմանն ու տարածմանը։ 1944 թվականից եղել է հեռուստատեսության և ռադիոյի ժողովրդական գործիքների անսամբլի մեներգչուհի։

Երգեցողությունն առանձնանում է խոր արտահայտչականությամբ, ազգային վառ երանգավորումով։ Երգացանկն ընդգրկում է հիմնականում հայ ժողովրդական, գուսանական և աշուղական, ինչպես նաև՝ կոմպոզիտորական երգեր։ Երգչուհու ստեղծագործության մեջ առաջնային տեղ են գրավել Սայաթ-Նովայի ստեղծագործությունները՝ «Ես կանչում եմ լալային», «Չկա քիզի նման» և այլն։ Երգել է Ֆարհադի, Միսկին Բուրջիի, Ջիվանու, Շերամի երգերը։ Նրա ստեղծագործական թռիչքները կապակցվեցին աշուղներ Հավասու, Աշոտի և Շահենի ստեղծագործություններին, որոնցից շատերի առաջին կատարողն ինքը եղավ՝ իր կատարումներն ուղեցույց դարձնելով բոլոր երգիչ-երգչուհիների համար։ Աշուղ Աշոտը խոստովանել է, որ «Օջախում», «Դու ծաղկավառ Զանգեզուրի» և մի շարք այլ երգեր հորինել է հատկապես Օֆելյա Համբարձումյանի համար։ Շահենը իր «Էլինար» պոեմը գրել է Օֆելյա Համբարձումյանի համար՝ ամեն ինչ կառուցելով երգչուհու ձայնական յուրահատկությունների վրա։ Շատ երգչուհիներ և անգամ երգիչներ են կատարել «Օջախում» երգը, սակայն Համբարձումյանի կատարումը մնացել է անգերազանցելի։ Անգերազանցելի մնացին նաև Ավետիք Իսահակյանի բանաստեղծությունների հիման վրա գրված մի շարք երգերի կատարումներ, որոնցում ակնառու դարձավ բանաստեղծական սյուժեի ներքին ողբերգականությունը։

Օֆելյա Համբարձումյանի անվանական աստղը Նվիրյալների արահետում
Օֆելյա Համբարձումյանի անվանական աստղը Նվիրյալների արահետում

Համերգներով հանդես է եկել ԱՊՀ քաղաքներում, արտասահմանյան հայաբնակ վայրերում (Լիբանան, Սիրիա, Եգիպտոս, Ֆրանսիա, ԱՄՆ21-րդ դարում բեմում այլևս հանդես չի եկել։

Ֆիլմեր Օֆելյա Համբարձումյանի մասնակցությամբ

  • Վավերագրական ֆիլմ: Սոխակներ: 1974 թ., Երևան ստուդիա:
  • «Երգում է Օֆելյա Համբարձումյանը»: 1985 թ., «Երևան» ստուդիա / կինոհամերգ:

Մահ

Մահացել է 2016 թվականի հունիսի 13-ին, 91 տարեկան հասակում[2]։ Թաղված է Կոմիտասի անվան պանթեոնում[5]։

Պարգևներ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Օֆելյա Համբարձումյան
Listen to this article