ՖԻՖԱ Աշխարհի առաջնություն 1962
From Wikipedia, the free encyclopedia
ՖԻՖԱ Աշխարհի առաջնություն 1962-ը աշխարհի 7-րդ առաջնությունն էր, որն անցկացվել է Չիլիում 1962 թվականի մայիսի 30-ից հունիսի 17-ը։ 1960 թվականի օգոստոսից մեկնարկած նախընտրական փուլին մասնակցող 57 ազգային հավաքականներից տասնչորսը (ներառյալ հյուրընկալող Չիլիի և գործող չեմպիոն Բրազիլիայի հավաքականները) անցել են եզրափակիչ փուլ։
ՖԻՖԱ Աշխարհի առաջնություն 1962 Campeonato Mundial de Fútbol - Copa Jules Rimet Chile 1962 | |
---|---|
Մրցաշրջանի մանրամասներ | |
Անցկացման վայր | Չիլի |
Քաղաքներ | 4 |
Մարզադաշտեր | 4 |
Մասնակիցներ | 16 |
Մրցանակային տեղեր | |
Չեմպիոն | Բրազիլիա[1] |
Փոխչեմպիոն | Չեխոսլովակիա |
Երրորդ տեղ | Չիլի |
Չորրորդ տեղ | Հարավսլավիա |
Մրցաշրջանի վիճակագրություն | |
Խաղեր | 32 |
Խփված գոլեր | 89 (2.78 գոլ խաղում) |
Ռմբարկու(ներ) | Վեց ֆուտբոլիստ, տես ներքևում (4-ական գոլ) |
Լավագույն խաղացող | Ֆլորիան Ալբերտ |
← 1958 1966 → |
Առաջնության հաղթող դարձավ Բրազիլիան՝ եզրափակչում հաղթելով Չեխոսլովակիային 3-1 հաշվով՝ դառնալով երկրորդ երկիրը, որին հաջողվել է պաշտպանել չեմպիոնի տիտղոսը (առաջինը Իտալիան է)։ Երրորդ տեղի համար պայքարում Չիլին պարտվեց Հարավսլավիային 1-0 հաշվով։ 1962 թվականի առաջնությունն առաջինն էր, որը նույն միավորներն ունեցող թիմերին առանձնացնելու համար օգտագործել է գոլային միջինը։
Միջին հաշվով յուրաքանչյուր հանդիպմանը գրանցվել է 2.78 գոլ․ պատմության ընթացքում առաջին դեպքը, երբ միջին հաշիվը 3-ից ցածր է։
Առաջնությանը մասնակցող երկրներն են՝ Չիլի, Բրազիլիա, Արգենտինա, Ուրուգվայ, Անգլիա, Չեխոսլովակիա, ԽՍՀՄ, Արևմտյան Գերմանիա, Իտալիա, Իսպանիա, Հունգարիա, Հարավսլավիա, Բուլղարիա, Կոլումբիա, Մեքսիկա և Շվեյցարիա։ Առաջնության լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Հունգարիայի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Ֆլորիան Ալբերտը։