Ֆաբիանո Կարուանա
From Wikipedia, the free encyclopedia
Ֆաբիանո Լուիջի Կարուանա (իտալ.՝ Fabiano Luigi Caruana, հուլիսի 30, 1992(1992-07-30)[1][2], Մայամի, Ֆլորիդա, ԱՄՆ[1]), իտալական ծագմամբ ամերիկացի շախմատիստ։ Գրոսմայստերի կոչմանն արժանացել է 2007 թվականին։
Ֆաբիանո Կարուանա | |
---|---|
Fabiano Caruana | |
2013 թ. | |
Պետություն(ներ) | ԱՄՆ Իտալիա |
Ծննդյան ամսաթիվ | հուլիսի 30, 1992(1992-07-30)[1][2] (31 տարեկան) |
Ծննդավայր | Մայամի, ԱՄՆ |
Կոչում | Միջազգային վարպետ (2006) |
Ներկայիս վարկանիշ | 2803 |
ՖԻԴԵ համար | 2020009 |
365chess | Fabiano_Caruana |
Chesstempo համար | 34446 |
ICCF համար | 34446 |
Մասնակցել է | Շախմատի հավակնորդների մրցաշար 2018, ԱՄՆ շախմատի չեմպիոնատ 2018, Շախմատի աշխարհի առաջնություն 2018, Շախմատային օլիմպիադա 2008[3], Շախմատային օլիմպիադա 2010[3], Շախմատային օլիմպիադա 2012[3], Շախմատային օլիմպիադա 2014[3], Շախմատային օլիմպիադա 2016 և Շախմատային օլիմպիադա 2018 |
Մարզական ակումբ | Schachgesellschaft Winterthur? |
Անդամակցություն | Բադեն-Բադեն, Schachgesellschaft Winterthur? և Évry Grand Roque |
caruanachess.com | |
Fabiano Caruana Վիքիպահեստում |
Կարուանան 4 անգամ կարողացել է դառնալ Իտալիայի չեմպիոն (2007, 2008, 2010, 2011)։ Գրոսմայստերի կոչում շնորհվեց այն ժամանակ, երբ նա 14 տարեկան էր, 11 ամսական և 20 օրական[4], ինչը համարվում է լավագույն ցուցանիշներից մեկը շախմատի պատմության ընթացքում և լավագույնը Իտալիայում։
Կարուանան 2007 թ. կարողացավ հաղթել Վլիսինգենում անցկացված մրցաշարում։ 2009 թ. ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթի խաղարկությունում կարողացավ հասնել մինչև 4-րդ փուլ, որտեղ պարտվեց Վուգար Հաշիմովին։
Ֆաբիանոն 2 անգամ կարողացել է հաղթել Դորտմունդում անցկացվող մրցաշարում (2012, 2014)։ 2013 թ. հաղթող է ճանաչվել Ցյուրիխում անցկացվող մրցաշարում, 2018 թվականին հաղթել է շախմատի հավակնորդների մրցաշարում։ 2018 թվականին հաղթել է Նորվեգիայում անցկացվող "Altibox Norway chess" դասական շախմատի մրցաշարում՝ առաջ անցնելով շախմատի աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենից։ 2016 թվականին Բաքվում անցկացված շախմատի օլիմպիադայում ԱՄՆ-ի կազմում դարձել է հաղթող։