From Wikipedia, the free encyclopedia
Ֆաբլուխ Ռուբենի Հարությունյան (դեկտեմբերի 10, 1929[1][2], Ղարաքիլիսա, ԽՍՀՄ[1][2] - մայիսի 8, 1981[2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2])), հայ ֆիզիկոս։ Ֆիզմաթ գիտությունների դոկտոր (1974), պրոֆեսոր (1978)։
Ֆաբլուխ Հարությունյան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 10, 1929[1][2] Ղարաքիլիսա, ԽՍՀՄ[1][2] |
Մահացել է | մայիսի 8, 1981[2] (51 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2] |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | ֆիզիկոս |
Հաստատություն(ներ) | Երևանի ֆիզիկայի ինստիտուտ[1][2], Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտ[1][2], Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտ[1][2] և Հայկական պետական մանկավարժական համալսարան[1][2] |
Ալմա մատեր | ՀԱՊՀ (1952)[1] |
Կոչում | պրոֆեսոր[1][2] |
Գիտական աստիճան | ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր[1][2] (1974) |
Ավարտել է ԵՊՀ-ն (1952)։ 1965-1968 թվականներին՝ ՀՀ ԳԱ ռադիոտեխնիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտի, 1968-1976 թվականներին՝ ՀՀ ԳԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի բաժնի վարիչ։ 1977-1981 թվականներին՝ Խաչատուր Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտի ֆիզիկայի ամբիոնի վարիչ։ Աշխատանքները վերաբերում են միջուկային ֆիզիկային և տարրական մասնիկների տեսությանը։ Աշխատակիցների հետ հետազոտել է ռենտգենյան անցումային ճառագայթումը և մասնակցել այդ ճառագայթման դետեկտորների ստեղծմանը։ Ուսումնասիրել է մակերևութային անհարթություններից էլեկտրոնների ճառագայթումը, էլեկտրոնների և լազերային փնջի ֆոտոնների փոխազդեցությունը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.