մարոկացի գրող, սոցիոլոգ, հրապարակախոս, իսլամական ֆեմինիզմի ներկայացուցիչ From Wikipedia, the free encyclopedia
Ֆաթիմա Մերնիսի (արաբ․՝ فاطمة مرنيسي, ֆր.՝ Fátima Mernissi, սեպտեմբերի 27, 1940[1][2][3][…], Ֆես, Մարոկկո - նոյեմբերի 30, 2015[4][5][6][…], Ռաբաթ, Մարոկկո[7]), մարոկկացի կին գրող, սոցիոլոգ, հրապարակախոս, իսլամական ֆեմինիզմի ներկայացուցիչ։ Ստեղծագործել է արաբերեն, անգլերեն և ֆրանսերեն։ Մերնիսիի աշխատանքները թարգմանվել են աշխարհի շատ լեզուներով։ Նրան շնորհել են Աստուրիայի արքայադստեր (2003) և Էրազմի մրցանակները (2004):
Ֆաթիմա Մերնիսի | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 27, 1940[1][2][3][…] |
Ծննդավայր | Ֆես, Մարոկկո |
Վախճանվել է | նոյեմբերի 30, 2015[4][5][6][…] (75 տարեկան) |
Վախճանի վայր | Ռաբաթ, Մարոկկո[7] |
Գրական անուն | Fatma Aït Sabah |
Մասնագիտություն | գրող, ակնարկագիր, սոցիոլոգ, համալսարանի դասախոս, ոչ գեղարվեստական գրող, կանանց իրավունքների պաշտպան և ֆեմինիստ |
Քաղաքացիություն | Մարոկկո |
Կրթություն | Սորբոն և Բրանդեյսի համալսարան |
Աշխատավայր | Մուհամեդ V-ի անվան համալսարան |
Պարգևներ | |
Fatima Mernissi Վիքիպահեստում |
Ֆաթիմա Մերնիսին ծնվել է Մարոկկոյի Ֆես քաղաքում։ Մեծացել է մորական տատիկի կանանոցում։ Մանուկ հասակում նրան շրջապատել են միայն կանայք և աղախինները։ Նախնական կրթությունն ստացել է ազգայնականների հիմնադրած դպրոցում։ Այնուհետև սովորել է աղջիկների համար ստեղծված դպրոցում, որն ստեղծվել է ֆրանսիական պրոտեկտորատի գումարով։ Դրանից հետո սովորել է Սորբոնում և Բրանդեյսի համալսարաններում, որտեղ ստացել է դոկտորի աստիճան։
Համալսարանն ավարտելուց հետո վերադարձել է Մարոկկո։ Դասավանդել է Մուհամմադ 5-րդի համալսարանում։ Միջազգային ճանաչում է ստացել որպես իսլամական ֆեմինիզմի ներկայացուցիչ։ Մահացել է 2015 թվականի նոյեմբերի 30-ին Ռաբաթում։
Որպես իսլամական ֆեմինիզմի ներկայացուցիչ՝ Մերնիսիին ամենից շատ հետաքրքրել է այն դերը, որն իսլամը տալիս է կանանց։ Դրա համար նա վերլուծել է իսլամական փիլիսոփայության զարգացումը, այդ թվում՝ նաև արդի փուլում։ Մերնիսին կասկածի է ենթարկել Մուհամմադ մարգարեին վերագրվող մի շարք ավանդազրույցներ, ինչպես նաև դրանցից բխող պնդումները կանանց ենթարկվող դիրքի մասին[8]։ Մերնիսիի կարծիքով՝ Ղուրանը չի պարունակում կնոջը ենթարկվողների վիճակի մասին պնդումներ։ Մերնիսիի բազմաթիվ աշխատանքներ նվիրված են հարեմների կյանքին, գենդերային հարաբերություններին, ինչպես նաև անձնական և հասարակական կյանքին[9]։
Մերնիսին նաև մի շարք սոցիոլոգիական հետազոտություններ է անցկացրել Մարոկկոյում։ Նրա՝ 1970-1980-ական թվականներին անցկացված հետազոտությունները նվիրված են կանանց ընկալմանն ու աշխատանքին։ Իրականացրել է մի շարք աշխատանքներ ՅՈՒՆԵՍԿՕ-ի, Աշխատանքի միջազգային կազմակերպության, ինչպես նաև Մարոկկոյի կառավարության համար[10]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.