Ֆաինա Ռանևսկայա
From Wikipedia, the free encyclopedia
Ֆաինա Գեորգիևնա (Գրիգորևնա) Ռանևսկայա (ռուսերեն՝ Фаи́на Гео́ргиевна (Григо́рьевна) (ծննդյան ազգանունը Ֆաննի Գիրշևնա Ֆելդման), օգոստոսի 15 (27), 1896, Տագանրոգ, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն - հուլիսի 19, 1984(1984-07-19)[1], Մոսկվա, ԽՍՀՄ), կինոյի և թատրոնի խորհրդային դերասանուհի։ Ժամանակակից լրագրողները նրան անվանում են «20-րդ դարի ռուս մեծագույն դերասանուհի» և «երկրորդ պլանի թագուհիներից մեկը»[2]։ Ներկայումս հասարակության մեջ Ռանևսկայան հայտնի է իր մի շարք աֆորիզմներով, որոնք մեծ մասամբ թևավոր խոսքեր են դարձել[3]։ Ֆաինա Գևորգիևնայի կենսագիրներից մեկը՝ Մատվեյ Գեյզերը գրում է. «Ամենապարադոքսայինը Ռանևսկայայի դերասանական ճակատագրի մեջ այն է, որ նա թատրոնում և կինոյում խաղացել է տասնյակ այնպիսի դերեր, որոնց մասին գրող-երկիծաբան Էմիլ Կրոտկին ասել է։ «Նրա անունը չէր իջնում ցուցապաստառներից, որտեղ նա անփոփոխ ներառված էր «և ուրիշներ» ցուցակում[4]։ Չնայած փոքր, երբեմն էլ էպիզոդիկ դերերին, ռեժիսորներն ու հանդիսատեսը նրան նկատեց ֆիլմում։ Առաջին դերից, որը նա խաղաց Միխայիլ Ռոմմայի «Пышка» (1934 թ.)[5] համր ֆիլմում՝ տիկին Լուազո։ Ֆիլմում նա խաղում էր, ոչ այդքան հաճախ ինչքան թատրոնում, ասելով «փողերը կերել են, խայտառակությունը մնացել է»[6]։ Այդուհանդերձ, Ռանևսկայան զգալի թվով կերպարներ է կերտել ֆիլմերում՝ նա եղել է դյուրագրգիռ տիկին Լյալյա «Подкидыш» (1939 թ.) կատակերգությունում, տնտեսուհի Մարգարիտա Լվովնա՝ «Գարուն» (1947 թ.) կատակերգությունում և չար խորթ մայր "Մոխրոտը" դասական հեքիաթում (1947 թ.)։ Հետաքրքիր ցածր ձայնով Ռանևսկայան ասում է «домомучительница»՝ Ֆրեկեն Բոկ «Կարլսոնը վերադառնում է» (1970 թ.) մուլտֆիլմում։ Գրեթե քառորդ դար Ռանևսկայան խաղացել է «Մոսսովետի» անվան թատրոնում, որտեղ նա խաղացել է իր առավել հայտնի թատերական ներկայացումները. Օրիորդ Սևիջ («Տարօրինակ օրիորդ Սևիջը») և Լյուսի Կուպեր («Հետո-լռություն»)։ 60 տարվա դերասանական կարիերայի արդյունքը եղավ տասնյակ դերեր բեմում, և մոտ երեսունը ֆիլմերում։ Դերասանական գործունեության համար դերասանուհին արժանացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ կոչմանը (1961 թ.) և երեք Ստալինյան մրցանակների (1949 թ., 1951 թ. - կրկնակի)[7][8]։ Ֆաինա Գեորգիևնան մահացել է 1984 թվականի հուլիսի 19-ին Մոսկվայի Կունցևյան հիվանդանոցում, ինֆարկտ և թոքաբորբ տանելուց հետո[9]։ Դերասանուհու համար հարազատ Տագանրոգում հուշարձան է կանգնեցվել, նրա անունով է անվանվել փողոցներից մեկը, իսկ այն տունը, որտեղ ապրել է Ռանևսկայան կա հուշատախտակ։ 1992 թվականին, Բրիտանական «Ով, ով է» հանրագիտարանը Ֆաինա Գեորգիևնային ընդգրկել է 20-րդ դարի տասը ամենանշանավոր դերասանուհիների ցանկում[10]։
Ֆաինա Ռանևսկայա Фаина Раневская | |
---|---|
Ֆաինան 1950-ական թ.-ին | |
Ի ծնե անուն՝ | Ֆաննի Գիրշևնա Ֆելդման |
Ծննդյան թիվ՝ | 15(27)օգոստոս 1896 |
Ծննդավայր՝ | Տագանրոգ |
Վախճանի թիվ՝ | 9 հուլիս 1984 |
Վախճանի վայր՝ | Մոսկվա, ԽՍՀՄ |
Երկիր՝ | ԽՍՀՄ |
Քաղաքացիություն՝ | |
Մասնագիտություն՝ | դերասանուհի |
Կարիերա՝ | 1920-1983 |
Պարգևներ՝ | |
IMDb։ | ID 0709993 |