From Wikipedia, the free encyclopedia
Ֆահդ իբն Աբդուլ-Ազիզ Ալ Սաուդ (արաբ․՝ فهد بن عبد العزيز بن عبد الرحمن آل سعود, 1921[1], 1923 կամ 1920, Ալ-Ռիադ, Սաուդյան Արաբիա - օգոստոսի 1, 2005[2][3][4][…], Ալ-Ռիադ, Սաուդյան Արաբիա), 1982-2005 թվականներին Սաուդյան Արաբիայի հինգերորդ թագավորը և «Երկու սրբավայրերի պահապանը» 1986 թվականի հոկտեմբերի 27-ից։
Ֆահդ իբն Աբդուլ-Ազիզ Ալ Սաուդ | |
Կրթություն՝ | Արքայազների դպրոց |
---|---|
Մասնագիտություն՝ | միապետ և քաղաքական գործիչ |
Դավանանք | իսլամ |
Ծննդյան օր | 1921[1], 1923 կամ 1920 |
Ծննդավայր | Ալ-Ռիադ, Սաուդյան Արաբիա |
Վախճանի օր | օգոստոսի 1, 2005[2][3][4][…] |
Վախճանի վայր | Ալ-Ռիադ, Սաուդյան Արաբիա |
Թաղված | Al Oud cemetery և Ալ-Ռիադ |
Դինաստիա | սաուդցիներ |
Քաղաքացիություն | Սաուդյան Արաբիա |
Հայր | Աբդուլ Ազիզ իբն Աբդուրահման Ալ Սաուդ |
Մայր | Հասա բինթ Ահմեդ աս-Սուդայրի |
Ամուսին | Al Jawhara bint Ibrahim Al Ibrahim? |
Զավակներ | Sultan bin Fahd?, Abdul Aziz bin Fahad?, Mohammad Bin Fahd?, Faisal bin Fahd?, Saud bin Fahd Al Saud? և Khaled bin Fahd? |
Պարգևներ | |
Ֆահդը Սաուդյան Արաբիայի հիմնադիր Աբդուլ Ազիզ Ալ Սաուդի 37 որդիներից 8-րդն է, «Սուդայրիի յոթնակ»-ի ավագ անդամը։
Ծնվել է 1921 թվականի մարտի 6-ին։
Ֆահդը ուներ 6 կրտսեր եղբայր և 4 քույր։ Նրա եղբայրներն էին․ արքայազն Սուլթանը (1930-2011), արքայազն Աբդուրրահման (1931-2017), արքայազն Նաիֆը (1933-2012), արքայազն Թուրքը (1934-2016), թագավոր Սալմանը (ծնված. 1935) և արքայազն Ահմեդը (1942) իսկ քույրերը։ արքայադուստր Լուլուվախը (մահ․ 2008), արքայադուստր Լաթիֆան, արքայադուստր Ալ-Ջավհարա (մահ․ 2019) և արքայադուստր Ջավահիրը (մահ․ 2015)։
Ստացել է կրոնական և աշխարհիկ կրթություն։
1953 թվականին գահակալած իր խորթ եղբորը՝ Սաուդ թագավորին, նշանակվել է երկրում առաջին անգամ հիմնադրված լուսավորության նախարար։ 1962 թվականից՝ ներքին գործերի նախարար։ 1967 թվականից՝ երկրորդ փոխվարչապետ։
1975 թվականի մարտին Ֆեյսալի թագավորի սպանությունից հետո հայտարարվել է թագաժառանգ և վարչապետի առաջին տեղակալ։ Արդեն նույն թվականի ապրիլի 3-ին նրա եղբայր թագավոր Խալիդը հրամանագիր ստորագրեց ներքին և արտաքին քաղաքականության ոլորտում իր լիազորությունները նրան հանձնելու մասին՝ սեփական ծանր հիվանդության պատճառով։ Այդ ժամանակից ի վեր Ֆահդը փաստացի գլխավորել է երկիրը։
1982 թվականի հունիսի 13-ին եղբոր մահից հետո ժառանգել է գահը։
1984 թվականին արժանացել է Ֆեյսալ թագավորի Միջազգային մրցանակին։
1986 թվականի հոկտեմբերի 27-ին հրաժարվել է «Նորին Մեծություն» տիտղոսից՝ ընդունելով «Երկու սրբությունների պահապան» տիտղոսը։
1995 թվականի նոյեմբերի 29-ին տեղի ունեցած ծավալուն կաթվածից հետո հիմնականում երկրի կառավարումը հանձնել է իր արյունակից եղբորը՝ արքայազն Աբդալլային։
2003 թվականի հունիսի 25-ին այցով ժամանել է Ռուսաստան, որտեղ հանդիպում է ունեցել հայտնի իրավաբան, հրապարակախոս Սեմյոն Եվգենևիչ Դրոբոտի հետ[7]։
Ֆահդի մահից հետո 2005 թվականի օգոստոսի 1-ին գահը ժառանգել է նրա եղբայրը՝ արքայազն Աբդալլահը։
Ֆահդ թագավորը պատմության մեջ է մտել նրանով, որ 1992 թվականին ընդունել Է թագավորության հիմնական օրենքը, որը կոչվում է Սաուդյան Արաբիայի կառավարման հիմնական նիզամ։ Նրա օրոք երկիրը վերածվել է նավթի գլխավոր արտադրողներից մեկը և տարածաշրջանի ու իսլամական աշխարհի խոշոր առաջատար տերություն[8]։
Նրա որդին՝ արքայազն Մուհամմեդ իբն Ֆահդը, 1985-2013 թվականներին զբաղեցրել Էշ-Շարքիա նահանգի նահանգապետի պաշտոնը։
Ունեցել է 6 որդի և 4 դուստր․ առաջին կնոջ՝ արքայադուստր Անուդ Բինթ Աբդելազիզ Բինթ Մուսադի որդիները
Երկրորդ կնոջ՝ արքայադուստր Ջավզա բինտ Աբդալլահ բինտ Աբդուլ Ռահմանորդի որդին
Չորրորդ կնոջ՝ արքայադուստր Ջավարա Ալ-Իբրահիմի որդին
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.