Ֆանդի բին Ահմադ (մալայերեն՝ Fandi bin Ahmad, մայիսի 29, 1962(1962-05-29)[1], Սինգապուր), սինգապուրցի ֆուտբոլիստ և ֆուտբոլային մարզիչ։ Ներկա պահին հանդիսանում է Մալայզիայի Սուպերլիգայում հանդես եկող «Լայոնս XII» ֆուտբոլային ակումբի մարզիչը։ Նախկինում հիմնականում խաղացել է որպես՝ հարձակվող, սակայն ունակ է եղել հանդես գալ նաև կիսապաշտպանական դիրքերում։ Որպես մարզիչ երեք տարբեր ակումբների հետ հաղթել է Մալազիայի գավաթը. «Սինգապուր»[Ն 1], «Կուալա-Լումպուր» և «Փախանգ», այդ թվում նաև երկու անգամ ոսկե դուբլ է «ձևակերպել». 1992 և 1994 թվականներին։ 1988 թվականին Ֆանդի ստացել է երկրի առաջնության ոսկե խաղակոշիկը։ Բացի դրանից, ֆուտբոլիստը հայրենի սահմաններից դուրս հանդես եկել այնպիսի ակումբների կազմում, ինչպիսիք են՝ «Միտրա Կուկարը» (Ինդոնեզիա), «Գրոնինգենը» (Նիդերլանդներ), «Գեյլանգ Ինտերնեշնլը» և «Ուորիորսը» (երկուսն էլ՝ Սինգապուր)։ Սինգապուրի ազգային հավաքականի կազմում Ֆանդին մասնակցել է 101 հանդիպումների, դարձել է 55 գոլի հեղինակ, երեք անգամ դարձել է Հարավարևմտյան Ասիայի խաղերի արծաթե մրցանակակիր և 1993 թվականից 1997 թվականը հանդիսացել է ազգային հավաքականի թիմի ավագը[3]։ Ֆանդին մարզել է «Ուորիորսը», «Պելիտա Ռայան» (Ինդոնեզիա) և «Ջոհորը» (Մալայզիա), որպես մարզչի օգնական աշխատել է երկրի ազգային հավաքականում։ Սինգապուրցի «վետերանը» ներկայում հանդիսանում է իր սեփական ֆուտբոլային ակադեմիայի նախագահը։ 1994 թվականին պարգևատրվել է Քաղաքացիական ծառայությունների համար տրվող մեդալով։ Ֆանդին համարվում է առաջին սինգապուրցի ֆուտբոլիստը, որը խաղացել է Եվրոպայում, երկրի առաջին միլիոնատեր-մարզիկը և առաջին սինգապուրցի մարզիկը՝ հրապարակված կենսագրությամբ (1994 թվական)։ Ֆանդին համարվում է ազգային լեգենդ[Ն 2]: 1999 թվականին նա «Straits Times» թերթի կողմից կազմված Սինգապուրի հարյուրամյակի 50 մեծագույն մարզիկների ցուցակի մեջ զբաղեցրել է վեցերորդ հորիզոնականը[12]։
Արագ փաստեր Ֆանդի Ահմադ, Անձնական տվյալներ ...
Փակել