Ֆարադեյի գլան - Wikiwand
For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Ֆարադեյի գլան.

Ֆարադեյի գլան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ֆարադեյի գլան
Ֆարադեյի գլան

Ֆարադեյի գլան (Մայքլ Ֆարադեյի անունով), սնամեջ բաժականման հաղորդիչ։

Ֆարադեյը փորձով ցույց է տվել, որ այդպիսի հաղորդիչի ներսում էլեկտրական դաշտը բացակայում է՝ անկախ հաղորդիչի լիցքից և արտաքին էլեկտրական դաշտից։ Ֆարադեյի գլանի ներսում տեղավորված չափիչ սարքերը պաշտպանված են արտաքին էլեկտրական և մագնիսական (եթե գլանը երկաթյա է) դաշտերի ազդեցությունից։ Եթե Ֆարադեյի գլանի ներքին մակերևույթի վրա ինչ-որ կերպ էլեկտրական լիցքեր են հայտնվում, ապա դրանք անցնում են գլանի արտաքին մակերևույթ, լիցքերի մեծությունը կարելի է չափել՝ Ֆարադեյի գլանը միացնելով էլեկտրաչափին կամ գալվանաչափին։

Սարքի այս հատկությունից էլ հենց օգտվում են լիցքավորված մասնիկների արագացման ու ցրման, երկրորդային էլեկտրոնային և իոնային էմիսիայի հետազոտման փորձերում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։
{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Ֆարադեյի գլան
Listen to this article