Ֆարսի նահանգ
From Wikipedia, the free encyclopedia
Ֆարս օսթան (պարս.՝ استان فارس` Օսթան-է Ֆարս), օսթան (նահանգ), նաև պատմական երկրամաս Իրանի հարավում, Իրանի 31 օսթաններից մեկը։ Հյուսիսից սահմանակից է Սպահան, հյուսիս-արևելքից` Յազդ, արևելքից` Քերման, հարավ-արևելքից` Հորմոզգան, հարավ-արևմուտքից` Բուշեհր, արևմուտքից` Քոհգիլուե և Բոյեր Ահմադ օսթաններին։ Օսթանի տարածքը կազմում է 122 608 կմ², բնակչությունը վերջին մարդահամարի տվյալներով` ▲4 851 274 մարդ (2016)[1]։ Վարչական կենտրոնը Շիրազ քաղաքն է։
- Այս հոդվածը պատմական երկրամասի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Ֆարս (այլ կիրառումներ)։
Ֆարս օսթան պարս.՝ استان فارس | |
---|---|
Երկիր | Իրան |
Կարգավիճակ | օսթան (նահանգ) |
Մտնում է | Իրան |
Վարչկենտրոն | Շիրազ |
Բնակչություն | ▲4 851 274 մարդ (2016)[1] |
Տարածք | 122 608 կմ² |
Սահմանակցում է | Քոհգիլուե և Բոյեր-Ահմադ, Քերմանի նահանգ, Յազդի նահանգ, Սպահանի նահանգ, Բուշեր և Հորմոզգանի նահանգ |
Ժամային գոտի | UTC+3:30 և UTC+4:30 |
ISO 3166-2 կոդ | IR-07 |
Հեռախոսային կոդ | 073262 |
Ֆարսը 1950 թվականի Իրանի վարչական ռեֆորմների արդյունքում ձևավորված 10 օսթաններից մեկն է։ 1970-ական թվականներին Ֆարսից անջատվել են հարավ-արևմտյան ծովափնյա շրջանները, որտեղ ձևավորվել է Խալիջ-է Ֆարս (1977 թվականից` Բուշեհր) օսթանը[2]։ 2014 թվականից օսթանը մասն է կազմում Իրանի 2-րդ տարածաշրջանի[3], որի կենտրոնն է Սպահան քաղաքը։