իտալացի ֆուտբոլիստ From Wikipedia, the free encyclopedia
Ֆեդերիկո Բարբա (իտալ.՝ Federico Barba, սեպտեմբերի 1, 1993[1][2], Հռոմ, Իտալիա), իտալացի ֆուտբոլիստ, որ հանդես է գալիս կենտրոնական պաշտպանի դիրքում։
Անձնական տվյալներ | ||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Քաղաքացիությունը | Իտալիա | |||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | սեպտեմբերի 1, 1993[1][2] (31 տարեկան) | |||||||||||||||||||||||
Ծննդավայր | Հռոմ, Իտալիա | |||||||||||||||||||||||
Հասակ | 188 սանտիմետր | |||||||||||||||||||||||
Քաշ | 77 կիլոգրամ | |||||||||||||||||||||||
Դիրք | Կենտրոնական պաշտպան | |||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական | ||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Բարբան իր կարիերան սկսել է իր հայրենի քաղաքի «Ատլետիկո» ակումբում։ Տասնհինգ տարեկան հասակում տեղափոխվել է «Ռոմայի» ակադեմիա։ Ֆեդերիկոն պատանեկան թիմին օգնել է հաղթել երիտասարդական առաջնությունում, ինչպես նաև երկու անգամ նվաճել Իտալիայի պատանեկան գավաթը։ Մրցությունների արդյունքներով ճանաչվել է լավագույն երիտասարդ պաշտպան[3]։ 2012 թվականի ամռանը Բարբան վարձավճարով տեղափոխվել է «Գրոսետո»։ Հոկտեմբեր 20-ին «Մոդենայի» դեմ խաղում նշել է նորամուտը Սերիա Բ-ում[4]։ Մրցաշրջանի ավարտին «Գրոսետոն» գնել է Ֆեդերիկոյի տրանսֆերը 200 հազար եվրոյով, իսկ մեկ ամիս անց «Էմպոլիին» է վաճառել իրավունքների 50 %-ը 250 հազար եվրոյի դիմաց[5]։ 2013 թվականի հոկտեմբերի 5-ին «Մոդենայի» դեմ խաղում Բարբան կատարել է նորամուտը նոր թիմի կազմում[6]։ Դեբյուտային մրցաշրջանում նա ակումբին օգնել է անցնել էլիտա։ 2014 թվականի սեպտեմբերի 20-ին «Չեզենայի» հետ խաղում նշել է նորամուտը Իտալիայի Սերիա Ա-ում[7]։ Նոյեմբերի 9-ին Հռոմի «Լացիոյի» դեմ խաղում Ֆեդերիկո Բարբան խփել է իր առաջին գոլն «Էմպոլիի» կազմում[8]։
2016 թվականի սկզբին Բարբան վարձավճարով տեղափոխվել է գերմանական «Շտուտգարտ» հետագայում գնման իրավունքով[9]։ Ապրիլի 23-ին Դորտմունդի «Բորուսիայի» դեմ խաղում նշել է նորամուտը Բունդեսլիգայում[10]։ Մայիսի 2-ին Բրեմենի «Վերդերի» դեմ խաղում Ֆեդերիկոն խփել է ինքնագոլ, այնուհետև գրավել հակառակորդի դարպասը[11]։
2017 թվականի ամռանը Բարբան տեղափոխվել է Խիխոնի «Սպորտինգ»։ Տրանսֆերի արժեքը կազմել է 1 միլիոն եվրո[12]։ «Ալկորկոնի» դեմ խաղում նա նշել է նորամուտը Սեգունդայում։ 2018 թվականի մայիսի 27-ին «Գրանադայի» դեմ խաղում Ֆեդերիկոն խփել է իր առաջին գոլը «Սպորտինգի» կազմում[13]։
2015 թվականին Ֆեդերիկո Բարբան Իտալիայի երիտասարդական հավաքականի կազմում մասնակցել է Չեխիայում անցկացվող Եվրոպայի երիտասարդական առաջնությանը։ Մրցաշարի ընթացքում նա եղել է փոխարինող և ոչ մի անգամ խաղադաշտ դուրս չի եկել։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.