From Wikipedia, the free encyclopedia
Ֆելիքս Բլոխ (գերմ.՝ Felix Bloch, հոկտեմբերի 23, 1905[1][2][3][…], Ցյուրիխ, Շվեյցարիա[4] - սեպտեմբերի 10, 1983[1][2][3][…], Ցյուրիխ, Շվեյցարիա[5]), շվեյցարացի ֆիզիկոս, հիմնականում աշխատել է ԱՄՆ-ում[15]։
Բլոխը ծնվել է Ցյուրիխում հրեա ընտանիքում[16]։ Սկզբում Ցյուրիխի տեխնիկական բարձրագույն դպրոցում ուսումնասիրել է ճարտարագիտություն, սակայն կարճ ժամանակ անց հետաքրքրվել է ֆիզիկայով։ Այս տարիներին ներկա է գտնվել Պետեր Դեբայի և Հերման Ուեյլի դասախոսություններին Ցյուրիխի տեխնիկական բարձրագույն դպրոցում, ինչպես նաև հարևան Ցյուրիխի համալսարանում Էրվին Շրյոդինգերի դասախոսություններին։ Այս սեմինարներին մասնակցում էր նաև Ջոն ֆոն Նոյմանը։ 1927 թ. ավարտելուց հետո շարունակում է կրթությունը Լայպցիգի համալսարանում, Վերներ Հայզենբերգի գլխավորությամբ 1928 թ. ստանում է դոկտորի կոչում։
Ցյուրիխում Վոլֆգանգ Պաուլիի, Կոպենհագենում Նիլս Բորի, Հռոմում Էնրիկո Ֆերմիի հետ ուսումնասիրել է ֆիզիկա, ինչից հետո վերադարձել է Լայպցիգ և ստանձնել է դասախոսի պաշտոն։ 1933 թ. Հիտլերի իշխանության գալուց հետո հեռացել է գերմանիայից, քանի որ նա հրեա էր[17]։ 1934 թ. տեղափոխվել է Սթենֆորդի համալսարան։ 1938 թ. վերջին Բլոխն աշխատել է Բերկլիում Կալիֆոռնիայի համալսարանում՝ 37-րդ ցիկլոտրոնով նեյտրոնների մագնիսական մոմենտը որոշելու համար[18]։ Սթենֆորդում Բլոխը դարձել է տեսական ֆիզիկայի բնագավառում առաջին պրոֆեսորը։ 1939 թ. դարձել է ամերիկայի միացյալ նահանգների հպարակ քաղաքացի։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին մինչև Հարվարդի համալսարանի ռադար պրոյեկտին միանալը Լոս Ալամոսի ազգային լաբորատորիայում զբաղվել է միջուկային էներգիայով։
Պատերազմից հետո կենտրոնացել է միջուկային ինդուկցիայի և միջուկային մագնիսական ռեզոնանսի հետազոտությունների վրա, որոնք դարձան մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի հիմքը[19]։ 1946 թ. առաջարկել է Բլոխի բանաձևը։ 1952 թ. Էրնեստ Միլս Պարսելի հետ միասին արժանացել է ֆիզիկայի բնագավառում նոբելյան մրցանակի[20]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.