From Wikipedia, the free encyclopedia
Ֆեմտոքիմիա, ֆիզիկական քիմիայի բաժին, որն ուսումնասիրում է քիմիական ռեակցիաները շատ կարճ ժամանակամիջոցներում՝ 10−15 վ (մեկ ֆեմտովայրկյան), այստեղից էլ գալիս է անվանումը։ Քիմիական ռեակցիաներում տարբեր փուլեր կարող են տեղի ունենալ ֆեմտո և նույնիսկ ատտովայրկյանների ընթացքում[1]։ Այդ ընթացքում հաճախ առաջանում են ռեակցիայի միջանկյալ նյութերը՝ ինտերմեդիատները։ Այս միջանկյալ նյութերի բնույթը միշտ չէ հնարավոր որոշել դիտարկելով ելանյութերն ու վերջանյութերը։ Ֆեմտոքիմիան պարզում է ռեակցիաների գնալու ընթացքը և բացատրում ռեակցիայի ընթանալու հավանակությունը։ Կենսաքիմիայում ֆեմտոքիմիան թույլ է տալիս պարզել ՌՆԹ-ի երկրորդային կառուցվածքի կոնֆորմացիոն դինամիկան[2][3]։
Քիմիական ռեակցիան կառավարելու մասին բազմաթիվ հնարավություններ են նշվել՝ օգտագործելով այս մեթոդը[4]։ 1999 թվականին Ահմեդ Հ. Զեուիլը ստացավ քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակ՝ ֆեմտոքիմիայիում իր ունեցած ներդրումների համար[5]։ Իր մեթոդներում նա օգտագործում է լազերի լույսի պարպումներ, որոնք տևում են մի քանի ֆեմտովայրկյաններ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.