Ֆեյսալաբադ
From Wikipedia, the free encyclopedia
Ֆեյսալաբադ ( /fɑːɪsɑːlˌbɑːd/, ուրդու՝ فیصل آباد, անգլ.՝ Faisalabad, ա.-փենջ.՝ فیصل آباد, նախկին անվանումը՝ Լյալփուր (ա.-փենջ.` لائل پور), քաղաք Պակիստանում՝ Փենջաբ երկրամասում, որի ամենախոշոր և ամենահարուստ բնակավայրերից մեկն է՝ զարգացած արդյունաբերություն ունենալու շնորհիվ։ Մեծությամբ երրորդն է Պակիստանում (զիջում է Կարաչիին ու Լահորին) և երկրոդը՝ Փենջաբում (զիջում է միայն Լահորին)։
Բնակավայր | ||
---|---|---|
Ֆեյսալաբադ | ||
ուրդու՝ فیصل آباد ռուս.՝ Фейсалабад ռուս.՝ Лайяллпур | ||
Երկիր | Պակիստան | |
Հիմնադրված է | 1892[1] թ. | |
Մակերես | 1269,094174 կմ² | |
ԲԾՄ | 184±1 մետր | |
Բնակչություն | ▲3 203 846 մարդ (2017)[2] | |
Ժամային գոտի | UTC+5 | |
Հեռախոսային կոդ | 041 | |
Փոստային դասիչ | 38000 | |
Պաշտոնական կայք | faisalabad.gov.pk | |
| ||
Պատմականորեն լինելով Բրիտանական Հնդկաստանի՝ նախօրոք կազմված պլանի հիման վրա կառուցված քաղաքներից մեկը՝ ժամանակի ընթացքում վերածվել է կոսմոպոլիտային մետրոպոլիսի, 2001 թվականին ստացել քաղաքային շրջանի կարգավիճակ։ Ներկայումս Ֆեյսալաբադի քաղաքային շրջանն զբաղեցնում է 5.856 քառակուսի կիլոմետր տարածք[3], իսկ բուն քաղաքի՝ Faisalabad Development Authority-ի (FDA) զբաղեցրած տարածքը 1.326 քառակուսի կիլոմետր է[4][5]։ 2022 թվականի սկզբի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է շուրջ 3.625.000[6]:
Ֆեյսալաբադն արդյունաբերական խոշոր կենտրոն ու տրանսպորտային կարևորագույն հանգույց է դարձել տարածաշրջանում կենտրոնական դիրք ունենալու, ավտոմոբիլային ճանապարհների, երկաթուղիների, օդային ուղիների խաչմերուկում գտնվելու շնորհիվ[7]։ Նրան պատկերավոր կերպով անվանում են Պակիստանի Մանչեստր[8][9]։ 2013 թվականի տվյալներով քաղաքում ստեղծված համախառն ներքին արդյունքը կազմել է մոտավորապես $43 միլիարդ ամերիկյան դոլար. նախատեսված է այդ ցուցանիշը 2025 թվականին հասցնել $87 միլիարդի՝ տարեկան ապահովելով 5,7% միջին աճ[10]։ Ֆեյսալաբադն ապահովում է ՀՆԱ-ի 20,5 միլիարդ ամերիկյան դոլար տարեկան միջին անվանական աճ, միաժամանակ ապահովելով Փենջաբի ամբողջ երկրամասի ՀՆԱ-ի ավելի քան 10 տոկոսը։ Գյուղատնտեսությունն ու արդյունաբերությունը շարունակում են մնալ նրա տնտեսության գլխավոր ճյուղերն ու եկամտի հիմնական աղբյուրները[5]։