Ֆեյ Վոնգ
From Wikipedia, the free encyclopedia
Վան Ֆեյ կամ Ֆեյ Վոնգ (չինարեն՝ 王菲, անգլ.՝ Faye Wong), (օգոստոսի 8, 1969(1969-08-08), Պեկին, Չինաստան), չինացի փոփ-երգչուհի և դերասանուհի։ Ծնվել է Պեկինեւմ, 20 տարեկանում ընտանիքի հետ տեղափոխվել է Հոնկոնգ, որտեղ սկսել է իր էստրադային կարիերան։ Սկսած 1995 թվականից Վան Ֆեյը երգերը գրել է առավելապես իրեն հարազատ Մանդարին լեզվով։ Վերցնելով որպես հիմք չինական փոփը` նա համենայն դեպս հաճախ էր փորձարկում այլ ոճեր։ Այսօր Վան Ֆեյը չինական էստրադայի ամենահաջողակ աստղերից մեկն է։ Նա չափազանց հայտնի է Արևելյան և Հարավ-Արևելյան Ասիայի գրեթե բոլոր երկրներում, և զգալի չափով` արևմուտքում, չնայած անգլերեն լեզվով միայն մի քանի երգեր է գրել։ Բացի էստրադային կարիերայից, Վան Ֆեյը նկարահանվել է մի քանի ֆիլմում։ Մեծ փառք են նրան բերել «Чунцинский экспресс» և «2046» ֆիլմերը, որի ռեժիսորը Վոնգ Քարվայն է։ 2000 թվականին նա Գինեսի ռեկորդների գրքի կողմից ճանաչվել է որպես Cantopop ոճում ամենաշատ վաճառքներ ունեցող կինը[7]։ Իր երկրորդ ամուսնությունից հետո 2005 թվականին հեռացել է ուշադրության կենտրոնից, բայց 2010 թվականին վերադարձել է բեմահարթակ անսահման հետաքրքրություն ունենալով Sinophone աշխարհում[8][9]։
Ֆեյ Վոնգ չինարեն՝ 王菲, չինարեն՝ 王菲 և անգլ.՝ Faye Wong | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 8, 1969(1969-08-08) (54 տարեկան) |
Ծննդավայր | Պեկին, Չինաստան |
Քաղաքացիություն | Չինաստան |
Կրոն | բուդդայականություն |
Մասնագիտություն | երգչուհի, դերասանուհի, մոդել, երգերի հեղինակ, կինոդերասանուհի և ստուդիական երաժիշտ |
Ամուսին | Dou Wei?[1] և Li Yapeng?[2][3] |
Ծնողներ | հայր՝ Wang Youlin?[4], մայր՝ Xia Guiying?[4] |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Leah Dou?[6] և Li Yan? |
Faye Wong Վիքիպահեստում |