Ֆենիլալանին
քիմիական միացություն / From Wikipedia, the free encyclopedia
Ֆենիլալանին, β-ֆենիլ-a-ամինապրոպիոնաթթու, արոմատիկ, անփոխարինելի ամինաթթու։
Արագ փաստեր Ֆենիլալանին, Քիմիական բանաձև ...
Ֆենիլալանին | |
---|---|
Քիմիական բանաձև | C₉H₁₁NO₂ |
Մոլային զանգված | 2,7E−25 կիլոգրամ[1] գ/մոլ |
Խտություն | 1,29 գ/սմ³ գ/սմ³ |
Հալման ջերմաստիճան | 283 °C °C |
Քիմիական հատկություններ | |
pKa | 9,24[2] |
Դասակարգում | |
CAS համար | 63-91-2 |
PubChem | 6140 |
EINECS համար | 200-568-1 |
SMILES | C1=CC=C(C=C1)CC(C(=O)O)N |
ЕС | 200-568-1 |
ChEBI | 5910 |
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա) |
Փակել
Գոյություն ունի օպտիկապես ակտիվ Լ և D, ռացեմիկ DL ձևերով՝ ազատ և սպիտակուցների կազմի մեջ։ Հանդիպում է ազատ վիճակում կենդանիների օրգանիզմում, բույսերում, միկրոօրգանիզմներում։ Փոխարկվում է թիրոզին ամինաթթվի։ Մարդու օրգանիզմում ֆենիլալանինի փոխանակության բնածին խանգարումը (ֆենիլկետոնուրիա) հանգեցնում է մտավոր թուլության։
Հասուն մարդու ֆենիլալանինի օրական պահանջը 1,1 գրամ է։ Ֆենիլալանինը արդյունաբերության մեջ ստանում են միկրոբիոլոգիական միջոցներով։ Օգտագործման ոլորտներից մեկը կենդանիների կերերի հավասարակշռումն է որպես սպորտային սնունդ։