From Wikipedia, the free encyclopedia
Ֆես էլ-Բալի (արաբ․՝ فاس البالي), Մարոկկոյի Ֆես քաղաքի հնագույն պատմական շրջան` առանձնացված պատով։ Ֆես էլ-Բալին հիմնադրվել է որպես Իդրիսիդների դինաստիայի մայրաքաղաք 789 և 808 թվականների միջև ընկած ժամանակաշրջանում[1]։ Այլ բաների հետ միասին շրջանը հայտնի է նրանով, որ այնտեղ է տեղակայված աշխարհի հնագույն, մշտապես գործող համալսարանը` Ալ-Կարաուին համալսարանը։ Դրանից բացի Ֆես էլ-Բալին` ունենալով 156 000 մարդ ընդհանուր բնակչություն, համարվում է աշխարհի առանց ավտոմեքենաների ամենամեծ քաղաքային շրջաններից մեկը[2]։
Ֆես էլ-Բալի | |
անգլ.՝ Fes el Bali* | |
---|---|
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն | |
Երկիր | Մարոկկո |
Տիպ | Մշակութային |
Չափանիշներ | ii, v |
Ցանկ | ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ |
Աշխարհամաս** | Աֆրիկա |
Ընդգրկման պատմություն | |
Ընդգրկում | 1981 (5-րդ նստաշրջան) |
Համար | 170-001 |
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում ** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման | |
Համաշխարհային ժառանգություն |
1981 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն ընդգրկել է Ֆես էլ-Բալին Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում՝ Ֆեսի մեդինա անվամբ։ Համաշխարհային ժառանգության օբյեկտը ներառում է Ֆես էլ-Բալիի քաղաքային ցանցն ու պատերը, ինչպես նաև պատերից դուրս բուֆերային գոտին, որը նախատեսված է օբյեկտի վիզուալ ամբողջականության պահպանման համար[3]։
Ֆես էլ-Բալին Ֆես Ջդիդի և ֆրանսիացիների իշխանության ներքո հայտնված «Նոր քաղաքի» հետ միասին հանդիսանում է Ֆեսի երեք քաղաքային շրջաններից մեկը։
Իր ստեղծած կայսրության մայրաքաղաքի համար Իդրիս իբն Աբդուլլահը որոշել է կառուցել նոր քաղաք` Ֆես գետի ափին` 789 թվականին։ Նրա առաջին բնակիչներից շատերը փախստականներ էին, ովքեր փախել էին Կորդովայի (ժամանակակից Իսպանիա) հեղափոխությունից[4]։ Սակայն 809 թվականին նրա որդի Իդրիս II-ը որոշել է հիմնադրել սեփական մայրաքաղաք՝ Ֆես գետի հակառակ ափին։ Բազմաթիվ փախստականներ, որոնք փախել էին Կայրուանի (ժամանակակից Թունիս) հեղափոխությունից, որոշել էին բնակություն հաստատել նոր քաղաքում[4]։
Չնայած նրան, որ քաղաքները բաժանված էին միայն համեմատաբար ոչ մեծ գետով, նրանք զարգանում էին առանձին և դարձան երկու առանձին քաղաք, մինչև որ նրանք չմիավորվեցին 11-րդ դարում Ալ-Մորավիդների կողմից։
Ֆեսի զարգացման գործում մեծ դեր ունեին փախստականները։ Ալ-Կարաուին համալսարանը` 859 թվականին կառուցված թունիսյան փախստականի կողմից, այժմ համարվում է ամենահին մշտապես գործող համալսարանն աշխարհում[1]։
Ալ-Մորավիդների թագավորության օրոք Ֆեսը կորցրել է իր մայրաքաղաքային կարգավիճակը` Մարաքեշի հիմնադրումից և մայրաքաղաքը այնտեղ տեղափոխելուց հետո։
Ալ-Մորավիդները քանդեցին Ֆես էլ-Բալիի մեծ մասը, սակայն կարողացան ստեղծել ժամանակակից Ֆես էլ-Բալին, երբ նրանք միավորեցին Ֆես գետի երկու ափի քաղաքները` կառուցելով կամուրջներ գետի վրայով։
Ալ-Մոհադների թագավորության օրոք Ֆեսը բարգավաճ առևտրային քաղաք էր, չնայած որ մայրաքաղաք չէր։ Նրա բնակչությունն այդ ժամանակ կազմում էր մոտ 200 000 մարդ, ինչը դառձնում էր Ֆեսն աշխարհի ամենամեծ քաղաքներից մեկը[5]։
Ալ-Մորավիդներին Մարոկկոյում հաղթելուց հետո Մարինիները կրկին տեղափոխեցին մայրաքաղաքը Մարաքեշից Ֆես[6]։ Դա նշանավորել է ծաղկման խոշորագույն ժամանակաշրջանի սկիիզբ Ֆես էլ-Բալիի պատմության մեջ[6]։ Երբ 1276 թվականին Մարինիները տեղափոխել են մայրաքաղաքը Ֆես, նրանք սկսեցին կառուցել նոր քաղաք` հին քաղաքի պատերից դուրս։ Սկզբում կոչվում էր սպիտակ քաղաք[6], բայց որոշ ժամանակ անց ստացավ նոր անվանում` Ֆես Ջդիդ կամ Նոր Ֆես։ Հենց այդ ժամանակ Ֆես էլ-Բալին կամ Հին Ֆեսը, ստացավ իր ներկայիս անվանումը։
Ֆես էլ-Բալիի գլխավոր ճարտարապետական հուշարձանների մեծ մասը կառուցվել է Մարինիների թագավորության օրոք։ 14-րդ դարում նրա կազմի մեջ ընդգրկվել է մելլան։
Ըստ ՅՈՒՆԵՍԿՕյի տվյալների` գոյություն ունի երկու հիմնական վտանգ Համաշխարհային ժառանգության այս օբյեկտի համար։
Ֆես էլ-Բալիի խոցելիության պատճառով պետությունն ընդունել է հատուկ ծրագիր Համաշխարհային ժառանգության այս օբյեկտի պահպանման համար, ինչպես նաև յուրաքանչյուր շենքի և հուշարձանի, որը նա ընդգրկում է[1]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.