From Wikipedia, the free encyclopedia
Ֆերդինանդ ֆոն Հիլլեր (գերմ.՝ Ferdinand Hiller, հոկտեմբերի 24, 1811[1][2][3][…], Ֆրանկֆուրտ, Grand Duchy of Frankfurt[4] - մայիսի 11, 1885[1][4] կամ մայիսի 10, 1885[5], Քյոլն, Հռենոսի պրովինցիա, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն[4], գերմանացի դաշնակահար, կոմպոզիտոր և դիրիժոր, երաժշտության ուսուցիչ։
Ֆերդինանդ ֆոն Հիլլեր | |
---|---|
Ֆերդինանդ Հիլլեր (1811) | |
Բնօրինակ անուն | գերմ.՝ Ferdinand Hiller |
Ի ծնե անուն | Хиллер, Фердинанд |
Ծնվել է | մայիսի 10, 1847 Մայնի Ֆրանկֆուրտ |
Երկիր | Գերմանիա |
Մահացել է | 1938 Քյոլն, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն |
Գերեզման | Melaten-Friedhof |
Ժանրեր | օպերա |
Մասնագիտություն | դաշնակահար, կոմպոզիտոր, դիրիժոր |
Գործիքներ | դաշնամուր |
Աշխատավայր | Քյոլնի երաժշտական բարձրագույն դպրոց |
Պարգևներ | |
Ferdinand Hiller Վիքիպահեստում |
Ֆերդինանդ ֆոն Հիլլերը ծնվել է Մայնի Ֆրանկֆուրտում՝ հրեա հարուստ վաճառականների ընտանիքում։ Նրա հայրը՝ գործվածքների վաճառական Իսահակ Հիլդեշեյմը, որդու ծնվելուց առաջ փոխել է իր անունը՝ Յուստուս Հիլլեր։ Նրա առաջին ուսուցիչները եղել են Ալոիս Շմիդտը և Ֆիլիպ Կառլ Հոֆմանը (դաշնամուր), այնուհետև Գեորգ Յակոբ Ֆոլվեյլերը (կոմպոզիցիա)։ Վաղ մանկությունից նա առանձնացել է երաժշտական մեծ ունակություններով, ինչի պատճառով էլ տասը տարեկանում, երբ նա արդեն գրել էր իր առաջին ստեղծագործությունը, հայրը նրան ուղարկել է Վեյմարում գտնվող Յոհան Նեպոմուկ Հումելի մոտ աշակերտելու[6]։
Հումելի մոտ Հիլլերը նվիրվել է կոմպոզիտորական աշխատանքին, մասնակցել «Մարիա Ստյուարտ»-ի աշխատանքներին, ինչի շնորհիվ ծանոթացել է Գյոթեի հետ։ Սովորելով Հումելի մոտ՝ Հիլլերը մեծ հաջողությունների է հասել որպես դաշնակահար, ինչի շնորհիվ 1827 թվականի սկզբին մեկնել է Վիեննա՝ համերգների, որտեղ հանդիպել է Բեթհովենին և կատարել նրա առաջին քառյակը։ 1829 թվականին՝ տուն կարճատև այցելությունից հետո, նա մեկնել է Փարիզ, որտեղ ապրել է մինչև 1836 թվականը և դասավանդել Շորոնի երաժշտական դպրոցում, բայց հետո որոշել է թողնել այդ զբաղմունքը։ Հոր մահը պահանջել է, որ նա որոշ ժամանակով վերադառնա Ֆրանկֆուրտ, բայց 1839 թվականի հունվարի 8-ին Հիլլերը Միլանում ներկայացրել է իր «La Romilda» օպերան և սկսել գրել իր «Die Zerstörung Jerusalems» օրատորիան, որը ճանաչվել է որպես նրա լավագույն գործերից մեկը։ 1839 թվականի ձմեռը Ֆերդինանդն անցկացրել է Լայպցիգում։ 1840-1841 թվականներին գտնվել է Իտալիայում, որտեղ Բայինիի ղեկավարությամբ ուսումնասիրել է հին վարպետների արվեստը[7]։
Ավելի ուշ նա մեկնել է Լայպցիգ իր ընկերոջ՝ Մենդելսոնի մոտ, որտեղ 1843-1844 թվականներին Գևանդհաուզում բազմաթիվ համերգներ է տվել և կատարել իր օրատորիան։ Հոգևոր երաժշտությունն ուսումնասիրելու նպատակով Իտալիա հետագա այցելությունից հետո Հիլլերը Դրեզդենում գրել է երկու օպերա՝ «Ein Traum» և «Conradin», համապատասխանաբար 1845 և 1847 թվականներին։ Նա որպես դիրիժոր մեկնել է Դյուսելդորֆ 1847 թվականին և Քյոլն 1850 թվականին և 1851 և 1852 թվականներին ելույթ ունեցել Փարիզի իտալական օպերայում։ Քյոլնում Գյուրցենխ նվագախմբի համերգների ժամանակ Հիլլերը հայտնի է դարձել որպես դիրիժոր և իր հիմնադրած Քյոլնի կոնսերվատորիայի ղեկավար։ 1884 թվականին նա հեռացել է բիզնեսից և մահացել հաջորդ տարի։
Հիլլերը 1849 թվականին ընտրվել է Բեռլինի գեղարվեստի ակադեմիայի անդամ, իսկ 1868 թվականին Բոննի համալսարանում ստացել է պատվավոր դոկտորի կոչում։ Հիլլերը Ֆրեդերիկ Շոպեն, Ֆելիքս Մենդելսոն, Ռոբերտ Շուման, Ֆերենց Լիստ, Ռիխարդ Վագներ, Ջուզեպպե Վերդի ժամանակակիցներից էր, որոնց հետ նա ընկերական հարաբերությունների մեջ էր։ Իր կյանքի ընթացքում գրել է ավելի քան երկու հարյուր ստեղծագործություն, այդ թվում՝ վեց օպերա, երկու օրատորիա, վեց կամ յոթ կանտատ, կամերային երաժշտության բազմաթիվ ստեղծագործություններ և ժամանակին հայտնի դաշնամուրի կոնցերտ[8]։ Հրատարակել է Մենդելսոնի նամակների հավաքածուն և նրա մասին հիշողությունները (Felix Mendelsson-Bartoldy. Briefe und Erinnerungen, Köln, 1874):
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.