From Wikipedia, the free encyclopedia
Ֆերենց Սալաշի (հունգարերեն՝ Szálasi Ferenc, հունվարի 6, 1897[2][3][4], Կոշիցե, Abaúj-Torna County, Հունգարիայի թագավորություն, Տրանսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[5] - մարտի 12, 1946[5][2][3], Բուդապեշտ, Հունգարիայի երկրորդ հանրապետություն[5]), հունգար քաղաքական գործիչ, հունգարական նացիստների նախագահ։ Հունգարիայի նախագահ, Հունգարիայի նացիստների «Խաչված նետեր» կուսակցության եվրոպական գրասենյակի ղեկավար, Ադոլֆ Հիտլերի վերջին դաշնակիցը։
Ֆերենց Սալաշի | |
Կուսակցություն՝ | Խաչաց նետեր |
---|---|
Կրթություն՝ | Թերեզային ռազմական ակադեմիա (1915) |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և ռազմական գործիչ |
Դավանանք | կաթոլիկություն[1] |
Ծննդյան օր | հունվարի 6, 1897[2][3][4] |
Ծննդավայր | Կոշիցե, Abaúj-Torna County, Հունգարիայի թագավորություն, Տրանսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[5] |
Վախճանի օր | մարտի 12, 1946[5][2][3] (49 տարեկան) |
Վախճանի վայր | Բուդապեշտ, Հունգարիայի երկրորդ հանրապետություն[5] |
Թաղված | Նոր հասարակական գերեզմանոց |
Քաղաքացիություն | Հունգարիա |
Ամուսին | Գիզելլա Լուծ |
Սալաշի հայրը եղել է պրոֆեսիոնալ զինվոր ավստրո-հունգարական միապետության բանակում։ Նրա նախնիները եղել են հունգարացիներ, սլովակներ և հայ էմիգրանտներ։
1925–35-ին՝ Գլխավոր շտաբի սպա։ 1935-ին հիմնադրել է ֆաշիստական Կամքի կուսակցությունը։ 1944-ի օգոստոսից հիտլերականների աջակցությամբ նախապատրաստել է իշխանության զավթումը, նպատակ ունենալով թույլ չտալ Հունգարիային դուրս գալու երկրորդ համաշխարհային պատերազմից (1939–45)։ 1944-ի հոկտեմբերից – 1945-ի մարտին իշխանության ղեկավարն էր («ազգի առաջնորդ») գերմանա–ֆաշիստական օկուպացիայից Հունգարիայի դեռևս չազատագրված մի մասում։ 1946-ին Հունգարիայի ժողովրդական դատարանը Սալաշիին՝ որպես ռազմ, հանցագործի, դատապարտել է մահապատժի։ Մահապատժի է ենթարկվել կախաղան հանվելու միջոցով։
{{cite book}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.