![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/1/14/Libya_5210_Wan_Caza_Luca_Galuzzi_2007.jpg/640px-Libya_5210_Wan_Caza_Luca_Galuzzi_2007.jpg&w=640&q=50)
Ֆեցցան
From Wikipedia, the free encyclopedia
Ֆեցցան, Ֆեզզան, Ֆուզզան, Ֆեսսան, Ֆեսան (արաբ․՝ فزان, Fezzan, Fuzzan, Fessan, Fesan), Ֆիզան (թուրք. Fizan) պատմական մարզ Լիբիայի հարավ-արևմուտքում։ Մակերեեսը կազմում է մոտ 550 000 կմ²։
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/1/14/Libya_5210_Wan_Caza_Luca_Galuzzi_2007.jpg/640px-Libya_5210_Wan_Caza_Luca_Galuzzi_2007.jpg)
Ըստ Հերոդոտոսի Ֆեցցանի տարածքում ապրել են գարամանտներ, ումմիդիացիներ և այլ ցեղեր։ XII դարում արաբների ներխուժումից հետո, տարածվել է մահմեդականությունը։ Միջնադարում գտնվել է արաբական տարբեր պետությունների կազմում։ XVI դ․ Ֆեցցանը նվաճել են օսմանյան թուրքերը։ 1838-42 թթ.-ին Ֆեցցանում տեղի է ունեցել հակաթուրքական խոշոր ապստամբություն։ XIX դ․ 2-րդ կեսին Ֆեցցանում զգալի ազդեցություն ունեին սենուսիտները։
1930 թվականին Ֆեցցանը զավթել է Իտալիան, 1943 թվականին օկուպացրել են ֆրանսիական զորքերը (դուրս են եկել 1956 թ.-ին)։ 1951-63 թթ. Ֆեցցանը անկախ Լիբիայի երեք վարչական մարզերից մեկն էր (Տրիպոլիտանիայի և Կիրենաիկայի հետ)։
1963 թվականին որպես ինքնուրույն վարչական միավոր վերացվել է, նրա տարածքում ստեղծվել է 2 մուհաֆազա (նահանգ)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ ![]() |
![]() |
Սա անավարտ հոդված է։ Դուք կարող եք օգնել Վիքիպեդիային՝ ուղղելով և լրացնելով այն։ Այս նշումը հարկավոր է փոխարինել համապատասխան թեմատիկ նշումով։ |