Ֆիլադելֆիայի արվեստի թանգարան
From Wikipedia, the free encyclopedia
Ֆիլադելֆիայի արվեստի թանգարան (անգլ.՝ Philadelphia Museum of Art), արվեստի թանգարան Ֆիլադելֆիայում։ Ի սկզբանե ստեղծվել է 1876 թվականին 1876 թվականի համաշխարհային ցուցահանդեսի համար[8]։ Թանգարանի գլխավոր շենքի կառուցումն ավարտվել է 1928 թվականին[9] Ֆիլադելֆիայի Բենջամին Ֆրանկլին ծառուղու Ֆեյրմաունթ բլրում[10]։ Թանգարանի կառավարման ներքո է գտնվում եվրոպական, ամերիկյան, ասիական շուրջ 240000 ցուցանմուշներ[10]։ Թանգարանում ներկայացված են քանդակներ, գեղանկարներ, տպագրություն, գծանկարներ, լուսանկարներ, զենք ու զրահ և կիրառական արվեստի նմուշներ[10]։ 2015 թվականին թանգարանն ունեցել է մոտ 751797 այցելու[11], ինչը 17%-ով գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը, և թանգարանը դասակարգել ամենաշատ ալցելուներ ունեցող թանգարանների շարքում[12]։ Տարածքի առումով թանգարանը համարվում է աշխարհի ամենամեծ թանգարաններից մեկը։
Ֆիլադելֆիայի արվեստի թանգարան | |
---|---|
Տեսակ | պատկերասրահ |
Երկիր | ԱՄՆ[1] |
Տեղագրություն | Ֆիլադելֆիա[1][2] |
Կազմված է | Rocky Steps? |
Ղեկավարության նստավայր | Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ |
Հիմնադրվել է | 1876[3] |
Հիմնադիր | Anna H. Wilstach?[4] և William P. Wilstach?[4] |
Այցելուներ | 775 043 մարդ (2016)[5] և 437 348 մարդ (2021)[6] |
Տնօրեն | Timothy Rub?[7] |
Կայք | philamuseum.org(անգլ.) |
Ֆիլադելֆիայի արվեստի թանգարանը կառավարում է նաև մի շարք կից կառույցների, այդ թվում՝ Բենջամին Ֆրանկլին ծառուղում տեղակայված Ռոդենի թանգարանը և թանգարանի գլխավոր շենքից հարավ գտնվող Պերելման կառույցը[13], որը բացվել է 2007 թվականին[14], հավաքածուն ներառում է 150000 նմուշ, շուրջ 30000 կոստյումներ և տեքստիլ նմուշներ, 1000 ժամանակակից արվեստի նմուշներ, այդ թվում՝ կահույք, կերամիկա, ապակե աշխատանքներ[15]։ Թանագարանի կառավարման ներքո են գտնվում նաև Ֆեյրմաունթ զբոսայգում տեղակայված Mount Pleasant և Սեդար Գրով կառույցները[13]։ Թանգարանը և նրա կից կառույցները Ֆիլադելֆիայի քաղաքապետարանի սեփականությունն են և գրանցված են որպես շահույթ չհետապնդող կազմակերպություն[13]։
2016 թվականին թանգարանի մուտքի տոմսի արժեքը կազմել է $20, որով այցելուն երկու անընդմեջ օրերի ընթացքում կարող է հաճախել նաև թանգարանի կից կառույցներ։ Թանգարանը փակ է երկուշաբթի օրերին[16]։ Յուրաքանչյուր տարի թանգարանը կազմակերպում է հատուկ ցուցահանդեսներ, շրջիկ ցուցահանդեսներ է կազմակերպում այլ թանգարանների հետ ԱՄՆ-ում և աշխարհում[17]։ Հատուկ ցուցադրությունների համար անհրաժեշտ է լրացուցիչ մուտքի տոմս[18]։