Ֆիլիկի Էթերիա
կազմակերպություն / From Wikipedia, the free encyclopedia
Ֆիլիկի էթերիա կամ Ընկերների միություն (հուն․՝ Φιλική Εταιρεία կամ հուն․՝ Εταιρεία των Φιλικών), 19-րդ դարի հունական գաղտնի կազմակերպություն, որը նպատակ ուներ տապալել Հունաստանի օսմանյան լուծը և ստեղծել անկախ հունական պետություն[1]։ Կազմակերպության անդամները հիմնականում երիտասարդ ֆանարիոտներն էին, ինչպես նաև հույներ Ռուսաստանից, Սերբիայից և Հունաստանի այլ երկրամասերից (այդ թվում և Կիպրոսից)։
Արագ փաստեր Ֆիլիկի Էթերիա, Տեսակ ...
Ֆիլիկի Էթերիա | |
---|---|
Տեսակ | գաղտնի ընկերություններ և քաղաքական կազմակերպություն |
Կարգախոս | Ազատություն կամ մահ (Ελευθερία ή θάνατος) |
Հիմնադրված | սեպտեմբերի 14, 1814 |
Լուծարված | 1822 |
Նպատակներ | Հունաստանի անկախացումն Օսմանյան կայսրությունից |
Գլխադասային գրասենյակ | Օդեսսա, Ուկրաինա |
Պաշտ. լեզու(ներ) | հունարեն |
Հիմնադիր | Աթանասիոս Ցակալով, Nikolaos Skoufas? և Էմանուիլ Քսանթոս |
Փակել
Հիմնադիրն ու առաջին ղեկավարը եղել է հունական ազգային-ազատագրական շարժման գործիչ Ալեքսանդր Իփսիլանտիսը[2]։ Այս կազմակերպության նախաձեռնությամբ 1821 թվականի գարնանը սկսվել է հույն ժողովրդի ազգային-ազատագրական պայքարն անկախության ու Օսմանյան Հունաստանի կործանման համար։