From Wikipedia, the free encyclopedia
Ֆիլիպ (Ֆիլ) Ռամոն (անգլ.՝ Philip “Phil” Ramone[13][14], հունվարի 5, 1934[1][2][3], ՀԱՀ[3][4] - մարտի 30, 2013[5][1][2][…], Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի հնչյունային օպերատոր, երաժշտական պրոդյուսեր, ջութակահար և երգահան[15]։
Ֆիլ Ռամոն | |
---|---|
Ծնվել է | հունվարի 5, 1934[1][2][3] |
Ծննդավայր | ՀԱՀ[3][4] |
Մահացել է | մարտի 30, 2013[5][1][2][…] (79 տարեկան) |
Մահվան վայր | Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ և ՀԱՀ |
Կրթություն | Ջուլիարդ դպրոց[4] |
Մասնագիտություն | երաժշտական պրոդյուսեր, հնչյունային օպերատոր, կոմպոզիտոր, երաժշտական մենեջեր, ջութակահար, ճարտարագետ և գյուտարար |
Աշխատավայր | Բերկլիի երաժշտական քոլեջ |
Պարգևներ և մրցանակներ |
Ծնվել է 1934 թվականի հունվարի 5-ին Հարավաֆրիկյան Հանրապետությունում։
1958 թվականին դարձել է A & R Recording, Inc. (112 West 48th Street, Նյու Յորք, ԱՄՆ) ձայնագրման ստուդիայի հիմնադիրը։ Ստուդիայի հաջող աշխատանքը հանգեցրել է ևս մի քանի ստուդիաների, այնուհետև նույն անվանումով ձայնագրող ընկերության ստեղծմանը (մասնավորապես, 1982 թվականին վաճառքի է հանել առաջին սեղմասկավառակը)։
Նրա հետ համագործակցել են բազմաթիվ երաժիշտներ և խմբեր՝ Բերտ Բակարակը, Ռեյ Չարլզը, Chicago, Մադոննան, Փոլ ՄաքՔարթնին, The Guess Who և շատ ուրիշներ։ Եղել է «Գրեմմի» մրցանակի բազմակի դափնեկիր։
Ռամոն մահացել է 2013 թվականի մարտի 30-ին Մանհեթենի հոսպիտալում վիրաբուժական միջամտության համար ընդունվելուց հետո[16][17]։ Մահվան պատճառ է հանդիսացել անոթալայնանքը[18]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.