From Wikipedia, the free encyclopedia
Օլուվաֆիկայոմի Օլուվադամիլոլա «Ֆիկայո» Տոմորի (անգլ.՝ Oluwafikayomi Oluwadamilola "Fikayo" Tomori, դեկտեմբերի 19, 1997[1], Կալգարի, Ալբերտա, Կանադա[2]), կանադացի ֆուտբոլիստ, պաշտպան։ Ներկայումս վարձավճարով հանդես է գալիս «Դերբի Կաունտիի» և Անգլիայի երիտասարդական հավաքականի կազմում։
Ֆիկայո Տոմորի անգլ.՝ Oluwafikayomi Oluwadamilola "Fikayo" Tomori | |||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Անձնական տվյալներ | |||||||||||||||
Ամբողջական անուն | Օլուվաֆիկայոմի Օլուվադամիլոլա «Ֆիկայո» Տոմորի | ||||||||||||||
Քաղաքացիությունը | Միացյալ Թագավորություն | ||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | դեկտեմբերի 19, 1997[1] (26 տարեկան) | ||||||||||||||
Ծննդավայր | Կալգարի, Ալբերտա, Կանադա[2] | ||||||||||||||
Հասակ | 185 սանտիմետր | ||||||||||||||
Քաշ | 79 կիլոգրամ | ||||||||||||||
Դիրք | կենտրոնական պաշտպան | ||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||
Ներկա ակումբ | Դերբի Կաունտի | ||||||||||||||
Համար | 5 | ||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||
| |||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||
| |||||||||||||||
Ազգային հավաքական‡ | |||||||||||||||
| |||||||||||||||
| |||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Տոմորին միացել է «Չելսիի» ակադեմիային 8 տարեկան հասակում։ Թիմի երիտասարդական կազմերում ֆուտբոլիստը 2015 և 2016 թվականներին դարձել է ՈՒԵՖԱ Երիտասարդական լիգայի և Անգլիայի երիտասարդական գավաթի խաղարկությունների հաղթող։
2016 թվականի մայիսի 11-ին Ֆիկայոն հայտավորվել է «Լիվերպուլի» դեմ խաղին մասնակցելու համար, որին հայտավորված էին նաև ակադեմիայի սաներ Թեմմի Աբրահամը և Կասեյ Պալմերը։ Հանդիպումն ավարտվել է 1-1 հաշվով, սակայն Տոմորին այդպես էլ չի մասնակցել հանդիպմանը[3]։ Թիմի հիմնական կազմում նա իր դեբյուտը նշել է 2016 թվականի մայիսի 15-ին՝ Պրեմիեր Լիգայի շրջանակներում կայացած «Լեսթեր Սիթիի» դեմ խաղում։ Այդ հանդիպման 60-րդ րոպեին Տոմորին փոխարինել է Բրանիսլավ Իվանովիչին[4]։ Տոմորին ընդգրկվել է նաև մինչմրցաշրջանային հավաքին մասնակցող ֆուտբոլիստների ցանկում, սակայն չի մասնակցել ոչ մի հանդիպման[5]։ 2016-17 մրցաշրջանի սկզբում, 2016 թվականի օգոստոսի 1-ին ֆուտբոլիստը 4 տարով երկարաձգել է իր պայմանագիրը[6]։ 2016 թվականի օգոստոսի 12-ին Ֆիկայոյին տրվել է 33 համարի մարզաշապիկը[7]։
2017 թվականի հունվարի 23-ին Ֆիկայո Տոմորին 6 ամիս վարձակալության ժամկետով տեղափոխվել է «Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն»[8]։ Թիմի կազմում նա իր դեբյուտը նշել է 5 օր անց՝ Անգլիայի գավաթի խաղարկության չորրորդ փուլի շրջանակներում կայացած «Լինկոլն Սիթի»-ի դեմ խաղում, որն ավարտվել է 3-1 հաշվով[9]։ Այդ խաղում նա խփել է նաև իր առաջին գոլը նոր թիմի կազմում։ Չեմպիոնշիպի շրջանակներում Տոմորին իր դեբյուտը նշել է 2017 թվականի փետրվարի 18-ին՝ «Բարնսլիի» դեմ խաղում[10]։ «Բրայթոնի» կազմում Ֆիկայոն իր առաջին մեկնարկային հանդիպումն անցկացրել է 2017 թվականի մարտի 18-ին՝ ամբողջությամբ մասնակցելով «Լիդս Յունայթեդ»-ի դեմ խաղին[11]։
2017 թվականի օգոստոսի 31-ին ֆուտբոլիստը մինչև մրցաշրջանը տեղափոխվել է «Հալլ Սիթի»[12]։ Թիմի կազմում նա իր դեբյուտային հանդիպումն անցկացրել է 2017 թվականի սեպտեմբերի 13-ին՝ մասնակցելով «Ֆուլհեմի» դեմ խաղին[13]։ Այդ հանդիպումն ավարտվել է 2-1 հաշվով՝ «Հալլի» հաղթանակով։
2018 թվականի օգոստոսի 6-ին Տոմորին վարձավճարով տեղափոխվել է Չեմպիոնշիպում հանդես եկող «Դերբի Կաունտի»[14]։ Նա իր նորամուտի հանդիպումն անցկացրել է օգոստոսի 11-ին՝ «Լիդս Յունայթեդի» դեմ խաղում, որն ավարտվել է 4-1 հաշվով՝ «Լիդսի» հաղթանակով[15][16]։
Կանադա Մ20 հավաքականի կազմում անցկացրած իր երրորդ խաղում, որը տեղի ունեցել Անգլիա Մ20 հավաքականի դեմ ֆուտբոլիստը եղել է հավաքականի ավագը։ Այդ հանդիպումը տեղի է ունեցել 2016 թվականի մարտի 27-ին։
Անգլիա Մ19 հավաքականի կազմում Տոմորին իր դեբյուտը նշել է Մեքսիկա Մ20 հավաքականի դեմ խաղում[17], որն ավարտվել է 2-0 հաշվով։ Հավաքականի կազմում նա մասնակցել է նաև 2016 թվականին տեղի ունեցած Եվրոպայի երիտասարդական առաջնությանը։
Անգլիա Մ20 հավաքականի կազմում Տոմորին հանդես է եկել 2017 թվականին տեղի ունեցած աշխարհի երիտասարդական առաջնությանը։ Անգլիայի հավաքականը դարձել է մրցաշարի հաղթող, որն անգլիացիների առաջին լուրջ հաջողությունն էր 1996 թվականից հետո[18]։ Առաջնության ժամանակ Տոմորին դարձել է մեկ գոլի հեղինակ։
Ակումբ | Մրցաշրջան | Լիգա | Գավաթ | Լիգայի գավաթ | Այլ | Արդյունք | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիա | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | ||
Չելսի | 2015-16 | Պրեմիեր Լիգա | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 1 | 0 |
Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն (վարձավճար) | 2016-17 | Չեմպիոնշիպ | 9 | 0 | 1 | 0 | 0 | 0 | — | 10 | 0 | |
Հալլ Սիթի (վարձավճար) | 2017-18 | Չեմպիոնշիպ | 25 | 0 | 1 | 0 | 0 | 0 | — | 26 | 0 | |
Դերբի Կաունտի (վարձավճար) | 2018-19 | Չեմպիոնշիպ | 1 | 0 | 0 | 0 | 1 | 1 | — | 2 | 1 | |
Կարիերայի արդյունք | 36 | 0 | 2 | 0 | 1 | 1 | 0 | 0 | 39 | 1 |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.