From Wikipedia, the free encyclopedia
Ֆիններեն( suomi սուոմի , կամ suomen kieli սուոմեն կիելի), Ֆինլանդիայի բնակչության մեծամասնության (92% ըստ 2006 թ. տվյալների [2]) և Ֆինլանդիայից դուրս բնակվող էթնիկ ֆինների լեզուն է։ Ֆիններենը Ֆինլանդիայի պետական լեզուներից մեկն է և պետականորեն ընդունված փոքրամասնության լեզու է Շվեդիայում։ Շվեդիայում օգտագործվում են և՛ ավանդական ֆիններենը, և՛ «մեյանկիելի» (Meänkieli) կոչվող ֆիննական բարբառը։ Դրանից բացի հյուսիսային Նորվեգիայում օգտագործվում է նաև մեկ այլ ֆիննական բարբառ՝ կվեն լեզուն՝ որպես Նորվեգիայում պետականորեն ընդունված փոքրամասնության լեզու։
Ֆիններեն suomi | |
---|---|
Ֆիններենով գրված տեքստ | |
Տեսակ | լեզու, կենդանի լեզու և բնական լեզու |
Ենթադաս | մերձբալթա-ֆիննական լեզուներ |
Երկրներ | Ֆինլանդիա Շվեդիա Էստոնիա Նորվեգիա Ռուսաստան (Կարելիա, Սանկտ Պետերբուրգ) |
Պաշտոնական կարգավիճակ | Ֆինլանդիա Եվրամիություն Տարածաշրջանային կամ տեղի պաշտոնական լեզու՝ Շվեդիա Ռուսաստան |
Խոսողների քանակ | 5 413 380 մարդ (2012)[1] և 272 000 մարդ (2012)[1] |
Վերահսկող կազմակերպություն | Finnish Language Office? |
Լեզվակիրների թիվը | 7 մլն․ |
Ռեյտինգ | 52 |
ՅՈՒՆԵՍԿՕ-ի լեզվի կարգավիճակ | անվտանգ |
Դասակարգում | Ուրալյան ընտանիք
|
Գրերի համակարգ | Լատինական այբուբեն (ֆիններենի այբուբեն) |
IETF | fi |
ԳՕՍՏ 7.75–97 | ֆին 740 |
ISO 639-1 | fi |
ISO 639-2 | fin |
ISO 639-3 | fin |
Ֆիններենն ունի պաշտոնական կարգավիճակ։ Ֆիններենով խոսում է բնակչության զգալի մասը։ | |
Ֆիններենի տարածվածությունը Շվեդիայում | |
Finnish language Վիքիպահեստում |
Ֆիններենը ուգրո-ֆիննական լեզուների ընտանիքի նույնանուն անդամ լեզու է և իր տիպոլոգիայով պատկանում է միաձուլվող և ագգլուտինատիվ լեզուների դասին։ Ֆիններենում ձևափոխվում են գոյականների, ածականների, դերանունների, թվականների և բայերի ձևերը՝ կախված նախադասության մեջ դրանց կատարած դերից։
Ֆիններենն ագլուտինատիվ (կցական) լեզու է։ Ֆինլանդիայի տարածքում կա ֆիններենի 7 բարբառ։ Նկատվում է բարբառների համահարթում։ Ֆիններենի համար բնորոշ է ձայնավորների հաճախությունը (խոսքի շղթայում 100 ձայնավորին ընկնում է 96 բաղաձայն), բաղաձայնների աստիճանների հերթագայումը և ձայնավորների ներդաշնակությունը։ Հոլովման համակար գում կա 15 հոլով։ Անվանական սեռի կարգը բացակայում է։ Բայն ունի 2 սեռ (ներգործական և կրավորական), 4 խոնարհում, 4 ժամանակ։ Գիրը լատիներեն այբուբենի հիմքի վրա է։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.