Ֆլավիուս Աբլաբիուս (լատին․՝ Flavius Ablabius, ծննդյան թվականն անհայտ - 337, ամառ, Բյութանիա), Հռոմեական կայսրության պետական գործիչ, անձնապահապետ[1], 331 թվականի Հռոմեական կայսրության 2-րդ կոնսուլ։ Ֆլավիուս Աբլաբիուսը ծնունդով Կրետեից էր[4]։ Նրա հայրն ու մայրը հասարակ ծագում ունեին։ Ծնվելու ժամանակ, ինչպես որ Եվնապիոս Սարդինացին պատմում է, որ նրա մայրը ստացել է մարգարեություն եգիպտական աստղագուշակներից, որը Ֆլավիուսը «ծնվել էր մի փոքր պակաս, քան թագավորը»[5]։
Արագ փաստեր Դրոշ 331 թվականի Հռոմեական կայսրության 2-րդ կոնսուլ, Նախորդող ...
Փակել
Ժամանակի ընթացքում Աբլաբիուսը դառնում է Կրետեի նահանգապետի պաշտոնական ներկայացուցիչը[2]։ Ժամանում է Կոստանդնուպոլիս (նոր հիմնադրված) և պատահականության շնորհիվ, ձեռք է բերում մեծ ազդեցություն Կոստանդիանոս Ա Մեծ կայսեր նկատմամբ և դառնում Կոստանդնուպոլսի ամենակարևոր սենատորնեից մեկը[4]։ 324 թվականից 326 թվականը եղել է Ասիա դիոցեզի վիկարիոս (կառավարիչ)[3]։ Հայտնի է, որ այդ ժամանակ Աբլաբիոսը աջակցել է Օրցիստ գյուղի բնակիչների խնդրանքին՝ նրանց բնակավայրին քաղաքի կարգավիճակ տալու համար (լատին․՝ civitas)[6]: Այս առիթով հայտնի են Կոստանդիանոս Ա Մեծի նամակները Արևելք պրետորիայի պրեֆեկտ Աբլաբիոսին։ Ակնհայտ է, որ այդ ժամանակ նա արդեն սենատոր էր, ինչի մասին է վկայում Կոստանդիանոսի տիպիկ ուղերձը գրված նրան նամակով[3]։