Ֆլորա Մարտիրոսյան - Wikiwand
For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Ֆլորա Մարտիրոսյան.

Ֆլորա Մարտիրոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ֆլորա Մարտիրոսյան
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունՖլորա Արտաշեսի Մարտիրոսյան
Ի ծնե անունՖլորա Արտաշեսի Մարտիրոսյան
Ծնվել էփետրվարի 5, 1957(1957-02-05)
Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր
 ԽՍՀՄ
,
 ԱՄՆ
և
 Հայաստան
Մահացել էնոյեմբերի 20, 2012(2012-11-20)[1] (55 տարեկան)
Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Ժանրերժողովրդական երաժշտություն
ՄասնագիտությունԵրգչուհի, պրոդյուսեր
Գործիքներվոկալ
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
ՊարգևներՀայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ

Ֆլորա Արտաշեսի Մարտիրոսյան (փետրվարի 5, 1957(1957-02-05), Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 20, 2012(2012-11-20)[1], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), հայ երգչուհի, ՀՀ ժողովրդական արտիստ, Կոմիտասի անվան միջազգային երաժշտական դպրոցի հիմնադիր, "Artists for Peace" բարեգործական կազմակերպության հիմնադիր, "Never Again" մշակութային շարժման նախաձեռնող։ Հայտնի է ժողովրդական երգերի կատարմամբ։

Կենսագրություն

Ֆլորա Մարտիրոսյանը ծնվել է 1957 թվականի փետրվարի 5-ին Գյումրիում։ Նրա հայրը մարզիկ էր, մայրը՝ տնային տնտեսուհի։ Ընտանիքում չորս երեխա էին՝ երկու տղա, երկու աղջիկ։ Ֆլորան ամենափոքր երեխան էր։ Վոկալ տվյալները ժառանգել է մորից։ Ավարտել է Գյումրու Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցը։ Ֆլորա Մարտիրոսյանը ավարտել է Երևանի պետական կոնսերվատորիան։

1973 թվականին նա մասնակցում է «Գարուն 73» երգի մրցույթին և արժանանում առաջին մրցանակին։ 1987 թվականին ամուսնանում է լրագրող Հրահատ Գևորգյանի հետ։ 1991 թվականին նա ընտանիքով տեղափոխվում է ԱՄՆ՝ Լոս Անջելես։

1997 թվականին նրանք վերադառնում են Երևան։ 1997-2001 թվականներին նա գլխավորում է Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցը։

2001 թվականին ամուսնու նշանակման հետ կապված Ֆլորա Մարտիրոսյանը տեղափոխվում է Լոս Անջելես։ 2002 թվականին Ֆլորա Մարտիրոսյանը Միացյալ Նահանգներում հիմնում է Կոմիտասի անվան երաժշտական ակադեմիա։

2007 թվականին հիմնում է "Artists for Peace" բարեգործական հիմնադրամը, որի կազմում ընդգրկվել են աշխարհահռչակ երգիչներ, հոլիվուդյան գերաստղեր, իրենց ձայնը բարձրացնելու ընդդեմ ցեղասպանությունների, "Այլևս երբեք" կարգախոսով։

2011 թվականի սեպտեմբերին ՀՀ Նախագահի հրամանագրով շնորհվել է Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի պատվավոր կոչում[2]։

2011 թվականի նոյեմբերի 1-ին, Լոս Անջելեսի Գիբսոն համերգասրահում տեղի ունեցավ առաջին համերգը, որին մասնակցում էին Սթիվի Ուոնդերը, Չակա-Կանը, Էրիկ Բենեթը, Բոբի Բրաունը և շատ ուրիշներ։

Մահացել է 2012 թվականի նոյեմբերի 20-ին Լոս-Անջելեսում՝ լեղապարկի վիրահատությունից հետո առաջացած բարդությունների պատճառով[3]։

Ձայնասկավառակներ

  • Ունի Վերադարձ (1998)

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Ֆլորա Մարտիրոսյան
Listen to this article