գերմանացի ֆուտբոլիստ From Wikipedia, the free encyclopedia
Ֆլորիան Նոյհաուս (գերմ.՝ Florian Neuhaus, մարտի 16, 1997[1], Լեխի Լանդսբերգ, Վերին Բավարիա), գերմանացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Բորուսիա Մյոնխենգլադբախի կազմում։ Խաղում է կենտրոնական կիսապաշտպանի դիրքում[2]։
Նոյհաուսը Ֆորտունա Դյուսելդորֆի կազմում 2017 թվականին | |||
Անձնական տվյալներ | |||
Ամբողջական անուն | Florian Christian Neuhaus | ||
Քաղաքացիությունը | Գերմանիա | ||
Ծննդյան ամսաթիվ | մարտի 16, 1997[1] (27 տարեկան) | ||
Ծննդավայր | Լեխի Լանդսբերգ, Վերին Բավարիա | ||
Հասակ | 183 սմ | ||
Քաշ | 74 կգ | ||
Դիրք | կենտրոնական կիսապաշտպան | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ | Բորուսիա Մյոնխենգլադբախ | ||
Համար | 32 | ||
Պատանեկան կարիերա | |||
2003-2007 | Կաուֆերինգ | ||
2007-2016 | Մյունխեն 1860 | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2016-2017 | Մյունխեն 1860 II | 6 | (1) |
2016-2017 | Մյունխեն 1860 | 12 | (0) |
2017-ներկա | Բորուսիա Մյոնխենգլադբախ | 17 | (1) |
2017-2018 | → Ֆորտունա Դյուսելդորֆ | 27 | (6) |
Ազգային հավաքական‡ | |||
2016-2017 | Գերմանիա Մ20 | 6 | (0) |
2017-ներկա | Գերմանիա Մ21 | 10 | (1) |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Նոյհաուսը Մյունխեն 1860-ի ակադեմիայի սան է[3]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2016 թվականի հոկտեմբերի 21-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Շտուտգարտի դեմ խաղում[4]։ Իր առաջին գոլը խփեց 2017 թվականի մայիսի 26-ին՝ Երկրորդ Բունդեսլիգայից դուրս մնալու փլեյ-օֆֆի Յան Ռեգենսբուրգի դեմ խաղում[5]։ Մյունխեն 1860-ի կազմում Նոյհաուսը անցկացրեց 15 հանդիպում՝ դառնալով 1 գոլի հեղինակ։
2017 թվականի հունիսի 30-ին Նոյհաուսը անվճար տրանսֆերով միացավ Բորուսիա Մյոնխենգլադբախին, ինչից հետո 1 տարվա վարձավճարով տեղափոխվեց Ֆորտունա Դյուսելդորֆ[6][7][8][9]։ Իր դեբյուտը նշեց հուլիսի 31-ին՝ փոխարինման մտնելով Այնտրախտ Բրաունշվեյգի դեմ խաղում և գոլի հեղինակ դառնալով այս հանդիպման 79-րդ րոպեին[10]։ Սեպտեմբերի 10-ին Նոյհաուսը գոլ խփեց Ունիոն Բեռլինի դեմ խաղի ավելացված ժամանակում՝ 3-2 հաշվով հաղթանակ պարգևելով Ֆորտունային[11]։ 2018 թվականի ապրիլի 28-ին նա գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Դինամո Դրեզդենի դեմ խաղում[12]։ Ֆորտունա Դյուսելդորֆի կազմում Նոյհաուսը անցկացրեց 29 հանդիպում[13]՝ դառնալով 6 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ և օգնելով թիմին տեղափոխվել Բունդեսլիգա[14][15][16]։
2018-19 մրցաշրջանում Նոյհաուսը վերադարձավ Բորուսիա Մյոնխենգլադբախին։ Իր դեբյուտը ակուբի կազմում նշեց 2018 թվականի օգոստոսի 19-ին՝ Գերմանիայի գավաթի Հաշտեդտի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով գոլի ու գոլային փոխանցման հեղինակ և օգնելով իր թիմին հաղթել 11-1 հաշվով[17]։ Առաջին հանդիպումը Բունդեսլիգայում անցկացրեց օգոստոսի 25-ին՝ Բայեր Լևերկուզենի դեմ խաղում և այս խաղում դառնալով գոլային փոխանցման հեղինակ[18]։ Սեպտեմբերի 26-ին Նոյհաուսը 2 գոլային փոխանցում տվեց Այնտրախտ Ֆրանկֆուրտի դեմ խաղում[19]։ Իր առաջին գոլը Գերմանիայի առաջնությունում նա խփեց դեկտեմբերի 9-ին՝ Շտուտգարտի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով նաև գոլային փոխանցման հեղինակ[20][21]։
Նոյհաուսը ներկայացրել է Գերմանիան մինչև 20 և մինչև 21 տարեկանների երիտասարդական հավաքականներում[22]։
2019 թվականի հունվարի 4-ի դրությամբ[23]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Եվրոպա | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Մյունխեն 1860 II | 2016–17 | Ռեգիոնալլիգա | 6 | 1 | — | 6 | 1 | |||||
Մյունխեն 1860 | 2016–17 | Բունդեսլիգա 2 | 12 | 0 | 1 | 0 | — | 2 | 1 | 15 | 1 | |
Ֆորտունա (վարձավճար) | 2017–18 | 27 | 6 | 2 | 0 | — | 29 | 6 | ||||
Բորուսիա Մյոնխենգլադբախ | 2018–19 | Բունդեսլիգա | 17 | 1 | 2 | 1 | 19 | 2 | ||||
Կարիերայի ընդհանուր | 62 | 8 | 5 | 1 | 0 | 0 | 2 | 1 | 69 | 10 |
Ֆորտունա Դյուսելդորֆ
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.