From Wikipedia, the free encyclopedia
Թրեմար Լեյսել Դիլարդ (անգլ.՝ Tramar Lacel Dillard, դեկտեմբերի 16, 1979[1], Քերոլ Սիթի, Մայամի Դեյդ շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ և Opa-locka, Մայամի Դեյդ շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ)[2][3], առավել հայտնի իր Ֆլո Ռայդա (Flo Rida) բեմական կեղծանվամբ, ամերիկացի ռեփեր։ Հայտնի է մի շարք հիթային սինգլների թողարկմամբ, ինչպիսին է 2008 թվականի «Low» դեբյուտային սինգլը, որը 10 շաբաթ շարունակ առաջին հորիզոնականը զբաղեցրեց ԱՄՆ-ի Billboard Hot 100 չարթում և նոր ռեկորդ սահմանեց վաճառքի թվով։ Հետագա միջազգային հիթային սինգլներն են «Right Round», «Club Can't Handle Me», «Good Feeling», «Wild Ones», «Whistle» և «I Cry»։
Ֆլո Ռայդա | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | անգլ.՝ Tramar Lacel Dillard |
Ի ծնե անուն | Թրեմար Դիլարդ |
Նաև հայտնի է որպես | Ֆլո Ռայդա |
Ծնվել է | դեկտեմբերի 16, 1979[1] (44 տարեկան) Քերոլ Սիթի, Մայամի Դեյդ շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ կամ Opa-locka, Մայամի Դեյդ շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ |
Երկիր | ԱՄՆ |
Ժանրեր | Փոփացված ռեփ, հարավային հիփ հոփ, Էլեկտրո հոփ, Էլեկտրոփոփ |
Մասնագիտություն | Ռեփեր, խոսքերի հեղինակ, դերասան |
Գործիքներ | վոկալ |
Գործունեություն | 2006-այժմ |
Լեյբլ | Atlantic Records, Poe Boy Entertainment, International Music Group, Strong Arm |
Կրթություն | Նևադայի համալսարան, Լաս Վեգաս, Barry University? և Miami Carol City Senior High School? |
Կապված | Էյքոն, Բրիսկո, Լեդի Գագա, Թիմբըլենդ, Դեյվիդ Գետտա, Կեշա, T-Pain, Նիքի Մինաժ, Տայո Կրուզ, Սիա Ֆյուրլեր, Նե-Յո, Ավիչի |
Կայք | officialflo.com |
Flo Rida Վիքիպահեստում |
Ֆլո Ռայդան թողարկել է 4 ալբոմ՝ Mail on Sunday (2008), R.O.O.T.S. (2009), Only One Flo (Part 1) (2010), and Wild Ones (2012). Ընդհանուր առմամբ նրա երաժշտությունն ամբողջ աշխարհում ներբեռնել են 75 մլն անգամ[4]։
Թրեմար Դիլարդը ծնվել է 1979 թվականի սեպտեմբերի 16-ին[5][6] Ֆլորիդա նահանգի Քերոլ Սիթի քաղաքում[7]։ Մեծացել է 7 քույրերի հետ միասին, որոնցից ոմանք երգում էին տեղի ավետարանական երգչախմբում[8]։
Դիլլարդի զարմիկը հանդես էր գալիս տեղական «2 Live Crew» ռեփ խմբում, և Դիլարդը 9-րդ դասարանում միանում է «GroundHoggz» ռեփ խմբին[9], որը բաղկացած էր 3 երաժշտից՝ 1Բրեդ, Քեյ Լայմ և Ֆիսթ, ով Դիլարդի հետ նույն՝ 187-րդ շենքում էր ապրում։ Նրանք սկսեցին ձայնագրվել Քարվեր Ռենչիսի ընդհատակյա ստուդիաներում[10]։ GroundHoggz-ն այս կազմով գոյատևեց 8 տարի։
Նրա աշխատանքը «2 Live Crew» խմբի երաժիշտ Ֆրեշ Քիդ Այսի հետ, գրավեց ԴեՎանտե Սվինգի ուշադրությունը, ով «Jodeci» բենդի անդամներից էր։ Քանի որ նրան մի քանի խոշոր լեյբլներ մերժել էին, նա նոր աշխատանք էր փնտրում, որը կապված չէր լինի երաժշտության հետ[11]։
1998 թվականին ավարտելով ավագ դպրոցը՝ նա 2 ամիս միջազգային բիզնես մենեջմենթ սովորեց Լաս Վեգասի Նևադայի համալսարանում, 2 ամիս էլ սովորեց Բարի համալսարանում[11][12]։ «Poe Boy Entertainment» անկախ լեյբլից հեռախոսազանգ ստանալով՝ վերադարձավ Ֆլորիդա՝ որպեսզի շարունակի իր երաժշտական կարիերան[11]։
2006 թվականին Դիլարդը պայմանագիր կնքեց Poe Boy-ի հետ և սկսեց հանդես գալ Ֆլո Ռայդա անվամբ՝ համագործակցելով այնպիսի երաժիշտների հետ, ինչպիսիք են Ռիք Ռոսը, Թրայնան, Թի Փեյնը, Թրիք Դեդին։ «Birthday» կեղծանվամբ փողոցային սինգլը, որը կատարում էր Ռիք Ռոսի հետ համատեղ, նրա առաջին կարևոր թողարկումն էր։ Նա առաջին անգամ իր մասնակցությունը ունեցավ DJ Khaled-ի «We the Best» ալբոմի «Bitch I'm from Dade County» երգում, որում իրենց մասնակցությունն ունեին նաև Թրիկ Դեդին, Թրինան, Ռիք Ռոսը, Բրիսկոն, C-Ride-ը և Dr. Dre-ն[13]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.