Ֆոտոն վարժարան
From Wikipedia, the free encyclopedia
Երկրաշարժից հետո Գյումրի քաղաքում կառուցվեց «Անի» թաղամաս, որտեղ հիմնականում բնակություն հաստատեցին երկրաշարժից տուժած ընտանիքները։ «Անի» թաղամասում գործում էին 4 դպրոցներ, որոնք չունեին հոսքային ուղղվածություն։ 1995 թվականի սեպտեմբերի 5-ին թաղամասի դպրոցներից մեկի՝ թիվ 37-ի մասնաշենքերից մեկում, քաղխորհրդի և ՀՀ ԿԳ նախարարության որոշմամբ, բացվեց «Ֆոտոն վարժարանը»։ Անցած 17 տարիների ընթացքում վարժարանը տվել է շուրջ 1400 շրջանավարտներ, որոնցից 55-ը՝ «Ոսկե» մեդալակիրներ»։ 2009-2010 ուստարում նորից վարժարանում գործում են հոսքեր՝ ֆիզմաթ, տնտեսագիտական, բնագիտական և հումանիտար, որտեղ սովորողների թիվն անցնում է 550-ից։ Վարժարանի սաներից 8-ը՝Արտակ Կոշտոյանը, Գագիկ Ամիրխանյան, Գրիգոր Աղայան, ԳևորգՎարդանյան, Դավիթ և Լևոն Հայկազյաններ, Աշոտ Կարապետյան, Արմեն Նազարյան (2009 թ) մասնակցել են Համաշխարհային օլիմպիադաների ինֆորմատիկա, կենսաբանություն, մաթեմատիկա, ֆիզիկա առարկաներից՝ նվաճելով արծաթե, բրոնզե մեդալներ և բազմաթիվ մրցանակներ։ Ֆոտոն վարժարանում 1999 թվականից աշխատում է ֆիզմաթ գիտությունների թեկնածու, դոցենտ Մանյակ Մութաֆյանը։