Ֆուտբոլը 2016 ամառային օլիմպիական խաղերում
From Wikipedia, the free encyclopedia
Ֆուտբոլը 2016 թվականի Ամառային օլիմպիական խաղերում անցկացվել է օգոստոսի 3-ից 20-ը Բրազիլիայի 6 քաղաքներում: Բոլոր վեց քաղաքներն էլ մասնակցել էին 2014 թվականի աշխարհի առաջնության խաղերին, բացառությամբ Ռիո դե Ժանեյրոյի Էստադիո Օլիմպիկո Ժուաո Հավելանժ մարզադաշտի[1][2]։ Խաղարկվել է մեդալների 2 հավաքածու։
Տղամարդկանց թիմերի պայքարում Բրազիլիայի հավաքականը պատմության մեջ առաջին անգամ կարողացավ նվաճել օլիմպիական ոսկե մեդալը։ Կանանց թիմերի պայքարում Գերմանիայի հավաքականը ևս առաջին անգամ դարձավ հաղթող օլիմպիական խաղերում։