Ֆուրկա-Օբերալպ երկաթգիծ
From Wikipedia, the free encyclopedia
Ֆուրկա-Օբերալպ երկաթգիծ (գերմ.՝ Furka Oberalp Bahn), 1000 մմ լայնությամբ նեղգիծ լեռնային երկաթուղի Շվեյցարիայում։ Գործում է Գրաուբյունդեն, Ուրի և Վալե կանտոններում։ 2003 թվականի հունվարի 1-ից Բրիգ-Ցերմատ երկաթգծի (BVZ) հետ միավորվելուց հետո համարվում է Մաթերհորն-Գոտտարդ երկաթուղու մաս։
Ֆուրկա-Օբերալպ երկաթգիծ | |
---|---|
Երկիր | Շվեյցարիա |
Շրջան | Գրաուբյուդեն, Ուրի և Վալե |
Երկարություն | 100,65 կմ |
Բացման ամսաթիվ | 1915 |
Գիծը սկսվում է Գրաուբյունդեն կանտոնի Դիսենտիսից, որտեղ այն միանում է Ռետյան երկաթուղուն (RhB): Այնուհետև անցնում է Օբերալպ լեռնանցքով դեպի Ուրի կանտոնի Անդերմատ համայնք։ Ֆուրկա բազային թունելի միջոցով հասնում է Հոմս և Վալե կանտոնի Բրիգի շրջան։ Բրիգում 1930 թվականին այն միացվել է Ցերմատի գծին[2][3]։
Գծի առաջին կեսը բացվել է ֆրանսիական Բրիգ-Ֆուրկա-Դիսենտիս-բան (BFD) ընկերության կողմից 1914 թվականին։ Գնացքները կարող էին երթևեկել Բրիգից մինչև Գլետչ։ Ֆուրկա և Օբերալպ լեռնանցքներից հետո գտնվող տարածքում երկրորդ մասի շինարարությունը մեծ թափով ընթանում էր, երբ Առաջին համաշխարհային պատերազմի պատճառով Ֆրանսիան 1915 թվականին դադարեցրել է բոլոր աշխատանքները։ Ընկերությունը վերջնականապես սնանկացել է 1923 թվականին։ Երկու տարի հետո երկաթուղին ունեցել է նոր սեփականատեր՝ Ֆուրկա-Օբերալպ-բան (FO), որը հիմնադրվել է կանտոնների և հարևան երկաթուղային ընկերությունների կողմից։ Շինարարական աշխատանքները վերսկսվել են դաշնային միջոցների աջակցությամբ և 1926 թվականի հուլիսի 4-ին սկսվել է կանոնավոր երթևեկությունը Բրիգի և Դիսենտիսի միջև։ 1930 թվականին BVZ-ը երթուղին երկարացրել է մինչև Բրիգ, որից հետո էլ ի հայտ են եկել Սառցահատային ճեպընթացը։ Մոտեցող ճգնաժամի ու պատերազմի պատճառով նվազել է զբոսաշրջիկների թիվը։ Այնուամենայնիվ, FO երթուղին համարվել է ռազմավարական։ Այդ պատճառով էլ անհրաժեշտ միջոցներ են հատկացվել երթուղին էլեկտրաֆիկացնելու և անհրաժեշտ էլեկտրաքարշեր ձեռք բերելու համար։ Միաժամանակ Անդերմատ-Դիսենտիս տեղամասում գիծը պաշտպանված է եղել ձնահոսքերից, ինչն էլ հնարավոր է դարձրել գծի շահագործումը ձմռանը։