Ֆուրշետ
From Wikipedia, the free encyclopedia
Ֆուրշետ (ֆր.՝ fourchette — պատառաքաղ), տերմին, որը բնութագրում է հյուրասիրության ժամանակակից ձև։ Ֆուրշետի ժամանակ հրավիրվածներն ուտում են կանգնած, ազատորեն ընտրելով ուտելիք և խմիչք։ Ֆուրշետը կազմակերպվում է հետևյալ դեպքերում.
- հյուրերը շատ են, բայց նրանց դիմավորելու համար բավարար տարածք չկա,
- տանտերերն ու հյուրերը սահմանափակ ժամանակ ունեն,
- հանդիպման նպատակը շփումն է, ոչ թե մեծ ճաշկերույթը։