Ֆրանկֆուրտի Գյոթեի անվան համալսարան
From Wikipedia, the free encyclopedia
«Գյոթեի համալսարանը» (գերմ.՝ Goethe-Universität Frankfurt am Main) համալսարան է, որը գտնվում է Գերմանիայի Մայնի Ֆրանկֆուրտ քաղաքում։ Այն հիմնադրվել է 1914 թվականին, որպես քաղաքացիական համալսարան, ինչը նշանակում է, որ այն հիմնադրվել և ֆինանսավորվում է Ֆրանկֆուրտի հարուստ և ակտիվ ազատական քաղաքացիների կողմից։ Սկզբնական անվանումը եղել է «Մայնի Ֆրանկֆուրտի համալսարան»։ 1932 թվականին համալսարանն անվանակոչվեց ի պատիվ Ֆրանկֆուրտի ամենահայտնի բնիկներից մեկի՝ բանաստեղծ, փիլիսոփա և գրող/դրամատուրգ Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթեի։ Ներկայումս համալսարանն ունի շուրջ 45,000 ուսանող, որոնք բաշխված են քաղաքի ներսում գտնվող չորս հիմնական մասնաշենքերում։
Ֆրանկֆուրտի Գյոթեի անվան համալսարան | |
---|---|
Տեսակ | հասարակական համալսարան, Local Internet registry? և լրիվ համալսարան |
Հիմնադրված է | 1914 |
Անվանված է | Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթե |
Անդամակցություն | Գերմանիայի հետազոտական ցանց[1], Գերմանացի ռեկտորների կոնֆերանս[2], Գերմանիայի համալսարանական սպորտային ֆեդերացիա[3], Եվրոպայի համալսարանների միություն[4], Informationsdienst Wissenschaft?[5], UFA / DFH / FGU?[6], RIPE Network Coordination Centre?[7], ArXiv[8], German National Research Data Infrastructure (NFDI) e.V.?[9] և ORCID[10] |
Երկիր | Գերմանիա |
Տեղագրություն | Ֆրանկֆուրտ |
Կայք | goethe-university-frankfurt.de |
Johann Wolfgang Goethe-Universität Frankfurt am Main Վիքիպահեստում |
Համալսարանն իր 100 ամյակը նշել է 2014 թվականին։ Համալսարանի առաջին կին նախագահը՝ Բիրգիտտա Ուոլֆը, իր պաշտոնը զբաղեցրեց 2015 թվականին[11] ։ 20 նոբելյան մրցանակակիրներ անդամակցել են համալսարանին, այդ թվում՝ Մաքս Լաուեն և Մաքս Բոռնը[12][13] ։ Համալսարանը համագործակցում է նաև հեղինակավոր Գոթֆրիդ Վիլհելմ Լեյբնիզի 18 դափնեկիրների հետ[14] ։
Գյոթեի համալսարանը Ռեյն-Մայն-Նեկկարի ՏՏ կլաստերի մասն է կազմում։ Մայնցի համալսարանը, Ֆրանկֆուրտի Գյոթեի համալսարանը և Դարմշտադտի տեխնիկական համալսարանը միասին կազմում են Ռեյն-Մայնի համալսարանները։