Ֆրանսիա
պետություն Արևմտյան Եվրոպայում / From Wikipedia, the free encyclopedia
Ֆրանսիական Հանրապետություն (ֆր.՝ République française, հայտնի նաև որպես Ֆրանսիա), ունիտար կիսանախագահական հանրապետություն Արևմտյան Եվրոպայում իր մի քանի անդրծովյան տարածքներով և կղզիներով, որոնք տեղակայված են Հնդկական, Խաղաղ և Ատլանտյան օվկիանոսներում։ Մայրցամաքային Ֆրանսիան ձգվում է Միջերկրական ծովից մինչև Անգլիական նեղուց և Հյուսիսային ծով, Հռենոսից մինչև Ատլանտյան օվկիանոս։ Նրան հաճախ անվանում են l’Hexagone (վեցանկյուն) նրա տարածքի աշխարհագրական պատկերի պատճառով։ Այն Արևմտյան Եվրոպայի խոշորագույն երկիրն է և երկրորդ ամենամեծը աշխարհում իր բացառիկ տնտեսական գոտով 11,035,000 կմ2՝ զիջելով միայն Միացյալ Նահանգներին (11,351,000 կմ2 / 4,383,000 ք մղոն)
République française Ֆրանսիական Հանրապետություն |
||||
---|---|---|---|---|
|
||||
Նշանաբան՝ Liberté, égalité, fraternité (Ազատություն, Հավասարություն, Եղբայրություն) |
||||
Ազգային օրհներգ՝ Մարսելյոզ |
||||
Եվրոպական Միությունը |
||||
|
||||
Մայրաքաղաք | Փարիզ 48°51.4′N, 2°21.05′E | |||
Ամենամեծ քաղաք | Փարիզ (մայրաքաղաք) |
|||
Պետական լեզուներ | Ֆրանսերեն | |||
Կառավարում | Ունիտար կիսանախագահական հանրապետություն | |||
- | Նախագահ | Էմանուել Մակրոն | ||
- | Վարչապետ | Էլիզաբեթ Բորն | ||
Անկախություն | ||||
- | Ֆրանսիա | 486 (միավորումը Քլոդվիգի կողմից) | ||
- | Արևմտյան Ֆրանսիա | 843 (Վերդենի պայմանագիր) | ||
- | Ֆրանսիայի առաջին հանրապետություն | 1792 (Ազգային համագումար) | ||
- | Ներկայիս սահմանադրություն | հոկտեմբերի 4, 1958 (5-րդ հանրապետություն) | ||
Տարածք | ||||
- | Ընդհանուր | 547,557 կմ² (42-րդ) | ||
- | Ջրային (%) | 0,26% | ||
Բնակչություն | ||||
- | 2020 նախահաշիվը | 65,200,000 | ||
- | Խտություն | 116 /կմ² (89-րդ) 301 /մղոն² |
||
ՀՆԱ (ԳՀ) | 2012 գնահատում | |||
- | Ընդհանուր | $2.253 տրիլիոն[1] (9-րդ) | ||
- | Մեկ շնչի հաշվով | $35,520[1] (24-րդ) | ||
ՀՆԱ (անվանական) | 2012 գնահատում | |||
- | Ընդհանուր | $2.580 տրիլիոն[1] (5-րդ) | ||
- | Մեկ շնչի հաշվով | $40,690[1] (20-րդ) | ||
Ջինի (2008) | 28.9[2] | |||
ՄՆԶԻ (2011) | ▲ 0.884[3] (շատ բարձր) (20-րդ) | |||
Արժույթ | Եվրո (€) | |||
Ժամային գոտի | CET (ՀԿԺ+1) | |||
- | Ամռանը (DST) | CEST (ՀԿԺ+2) | ||
Ազգային դոմեն | .fr | |||
Հեռախոսային կոդ | +33 |
Ֆրանսիան սահմանակցում է հյուսիս-արևելք Բելգիա և Լյուքսեմբուրգ, արևելք Գերմանիա և Շվեյցարիա, հարավ - արևելք Իտալիա և Մոնակո, հարավ Անդորրա և Իսպանիա։ Ֆրանսիան սահմանակցում է նաև Ատլանտյան Օվկիանոսի Բիսկայան ծոցին, ծովային ճանապարհով հյուսիսում Մեծ Բրիտանիայի հետ։
Նախորդ 500 տարիներին[4] Ֆրանսիան մշակութային, տնտեսական, ռազմական և քաղաքական ասպարեզներում գերիշխող դիրք է ունեցել ինչպես Եվրոպայում, այնպես էլ ամբողջ աշխարհում։ 17-րդ և 18-րդ դարերի ընթացքում Ֆրանսիայի գաղութները դարձան Հյուսիսային Ամերիկայի և Հարավարևելյան Ասիայի հսկայական մասը. 19-րդ դարում և 20-րդ դարի սկզբներին Ֆրանսիան կառուցեց այդ ժամանակվա երկրորդ ամենամեծ գաղութատիրական տերությունը՝ ներառելով Հյուսիսային, Արևմտյան և Կենտրոնական Աֆրիկայի, Հարավարևելյան Ասիայի մեծ մասը, ինչպես նաև տիրացավ Կարիբյան և Խաղաղօվկիանոսյան շատ կղզիների։
Ֆրանսիայի հիմնական գաղափարները արտահայտված են մարդու իրավունքների և քաղաքացու հռչակագրով։ Ֆրանսիայի Հանրապետությունը բնորոշվում է որպես անբաժանելի, աշխարհիկ, ժողովրդավարական և սոցիալական երկիր իր սահմանադրությամբ[5]։ Ֆրանսիան մեկն է աշխարհում առավել զարգացած երկրներից[6], իր անվանական ՀՆԱ-ի մակարդակով Ֆրանսիան իններորդն է աշխարհում և երկրորդը Եվրոպայում[7]։ Ֆրանսիան իր կենսամակարդակով առաջինն է Եվրոպայում (և 4-րդը աշխարհում)[8]։
Ֆրանսիայի ռազմական բյուջեն երրորդն է աշխարհում[9] և երրորդ ամենամեծ ռազմական ուժերը ՆԱՏՕ-ում ու ԵՄ ամենամեծ բանակը։ Ֆրանսիան նաև ունի երրորդ ամենաշատ միջուկային զենքի պաշարները աշխարհում[10]։
Ֆրանսիան Միավորված ազգերի կազմակերպության հիմնադիր անդամն է, նաև Եվրամիության, Եվրախորհրդի, Ֆրանկոֆոնիայի, Մ8, Մ20, ՆԱՏՕ-ի, ՏՀԶԿ, ԱՀԿ և Լատինական միության անդամ։