Ֆրանսիայի ազգային գրադարան
From Wikipedia, the free encyclopedia
Ֆրանսիայի ազգային գրադարան (ֆր.՝ Bibliothèque nationale de France, կրճատ՝ BNF), գրադարան Փարիզում, ֆրանսալեզու գրականության ամենահարուստ հավաքածուն աշխարհում։ Եվրոպայի ամենահին գրադարաններից է, Ֆրանսիայի ամենամեծ գրադարանը, աշխարհի ամենամեծ գրադարաններից մեկը։ Գրադարանն ունի 2.700 աշխատակից, որից 2.500-ը աշխատում են շուրջօրյա։
Արագ փաստեր Երկիր, Տեսակ ...
Երկիր | Ֆրանսիա |
---|---|
Տեսակ | ազգային գրադարան և հրատարակչություն |
Հիմնվել է | 1461 |
Տեղադրություն | Փարիզի 2-րդ շրջան |
Անվանված է | Ֆրանսուա Միտտերան |
Հավաքածուներ | |
Հավաքածուների տեսակ | գրքեր, ամսագրեր, թերթեր, տեսաձայնասկավառակներ, քարտեզներ, կնիքներ, ձեռագրեր, մանրանկարներ, նկարներ, շքանշաններ, մանրադրամներ |
Չափ | 31.միլիոն միավոր[1] (14 միլիոն գիրք[2] |
Հասանելիություն և օգտագործում | |
Մուտքի պահանջներ | բաց է բոլոր այցելուների համար |
Շրջանառություն | 254 միլիոն եվրո[3] |
Այլ տվյալներ | |
Տնօրեն | Laurence Engel?[4] |
Անձնակազմ | 2.651[5] |
Կայք | bnf.fr(ֆր.), bnf.fr/en(անգլ.) և catalogue.bnf.fr(ֆր.) |
Փակել
Գրադարանի հիմնական պահոցը գտնվում է Սենայի ձախ ափին՝ Փարիզի 13-րդ շրջանում. այն կրում է Ֆրանսուա Միտտերանի անունը։ Գրադարանի առավել արժեքավոր հավաքածուները՝ ձեռագրերը, հնագիտական արժեք ներկայացնող տարբեր իրերը, պահվում են Ռիշելյե փողոցի պատմական շենքում՝ կառուցված 17-19-րդ դարերում։