Ֆրանսիայի միապետների ցանկ
Վիքիմեդիայի նախագծի ցանկ / From Wikipedia, the free encyclopedia
Ֆրանսիայի թագավորության միապետները և նրանց նախնիները մի շարք ընդհատումներով կառավարել են սկսած 486 թվականից, երբ հիմնադրվեց Ֆրանկական թագավորությունը մինչև 1870 թվականը, երբ անկում ապրեց Ֆրանսիական երկրորդ կայսրությունը։
Որոշ դեպքերում որպես 'Ֆրանսիայի թագավոր'[1] համարվում են նաև Մերովինգների հարստության ֆրանկների թագավորները, որոնք կառավարել են 486-ից 751 թվականները[2] և Կարոլինգները, որոնք կառավարել են մինչև 987 թվականը (որոշ ընդմիջումներով)։
Կապետինգները, որոնք Հուգո Կապետի սերունդն էին, ներառյալ առաջին կառավարիչ Ֆիլիպ II, ով հիմնադրեց 'Ֆրանսիայի թագավոր' տիտղոսը։ Կապետինգները կառավարեցին շարունակաբար 987-ից 1792 թվականներին և նորից 1814-ից 1848 թվականներին։ Հարստության ճյուղերը կառավարել են 1328 թվականին, այդ թվում Վալուաները (մինչև 1589) և Բուրբոնները (մինչև 1848)։