Ֆրանսիական ներխուժումը Ռուսաստան
From Wikipedia, the free encyclopedia
Ֆրանսիական ներխուժումը Ռուսաստան, հայտնի է նաև որպես Ռուսական արշավանք կամ 1812 թվականի Հայրենական պատերազմ, Նապոլեոն Բոնապարտի նվաճողական արշավանքն ընդդեմ Ռուսական կայսրության, որը նպատակ էր հետապնդում Ռուսաստանին ներգրավել Միացյալ Թագավորության մայրցամաքային շրջափակման գործընթացին։ Ռուսական պատմագիտությունում հաճախ անվանվում է «Տասներկու լեզուների ներխուժում»՝ պայմանավորված Նապոլեոն Բոնապարտի բանակի բազմազգ թվակազմով։ Նապոլեոնի ռուսական արշավանքը համարվում է մարդկության պատմության ամենաարյունալի պատերազմներից մեկը, երբ հարաբերականորեն կարճ ժամանակահատվածում զոհ են դառնում շուրջ 1 միլիոն զինվորականներ և քաղաքացիական անձինք։
Ֆրանսիական ներխուժումը Ռուսաստան | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Նապոլեոնյան պատերազմներ | |||||||||
«Նապոլեոն Բոնապարտի նահանջը Մոսկվայից», հեղինակ՝ Ադոլֆ Նորթեն | |||||||||
| |||||||||
Հակառակորդներ | |||||||||
Ֆրանսիական կայսրություն
Իտալական թագավորություն Դաշնակիցներ՝ |
Ռուսական կայսրություն
ֆինանսական աջակցություն՝ դաշնակից՝ | ||||||||
Հրամանատարներ | |||||||||
Նապոլեոն Բոնապարտ Ժակ Մաքդոնալդ |
Ալեքսանդր I Պավլովիչ Միխայիլ Կուտուզով |
1812 թվականի հունիսի 24-ին Նապոլեոնի «մեծ բանակ»-ի սկզբնական ալիքը հատում է Նեման գետը և Վարշավայի դքսության տարածքից ներխուժում Ռուսական կայսրություն։ Սրընթաց առաջխաղացմամբ Ֆրանսիայի մոտ կեսմիլիոնանոց բանակը կտրում է ամբողջ արևմտյան Ռուսաստանը՝ կոտրելով Միխայիլ Բարկլայ դը Տոլի և Պյոտր Բագրատիոնի գլխավորած ռուսական սահմանային ուժերի դիմադրությունը։ Եղանակային ծայրահեղ անբարենպաստ պայմանների, հիվանդությունների և սննդի սակավության պատճառով ընդամենը վեց ամիսների ընթացքում Բոնապարտը կորցնում է իր զորաբանակի գրեթե կեսը, սակայն հաջողում է հաղթանակ տանել Սմոլենսկի ճակատամարտում։
Ռազմական ձախողումներից հետո Միխայիլ Կուտուզովի ղեկավարած ռուսական բանակը որդեգրում է ռազմավարական նահանջի մարտավարություն՝ վարելով քայքայման պատերազմ Բոնապարտի դեմ։ Մոսկվայից 110 կմ հեռավորության վրա՝ Բորոդինոյի դաշտում, տեղի է ունենում կատաղի ճակատամարտ, որը վերստին ավարտվում է ֆրանսիական կողմի հաղթանակով։ Այս իրադարձությունները հանգեցնում են Ֆիլիի խորհրդի ձևավորմանը։ Մոսկվայի մատույցների մոտ Կուտուզովը որոշում է կայացնում ոչ թե պաշտպանել քաղաքը, այլ կազմակերպել բնակչության ամբողջական տարհանում։ Ֆրանսիական բանակը հասնելով Ռուսաստանի մայրաքաղաք, հայտնաբերում է այն ամայի վիճակում, քանի որ բնակչության ամբողջական դուրսբերումից հետո այն այրվել էր Ֆյոդոր Ռոստոպչինի կողմից։ Հինգ ամիս մնալով Մոսկվայում՝ Բոնապարտը սպասում էր խաղաղության առաջարկի, որն այդպես էլ չի նախաձեռնվում Ալեքսանդր I-ի կողմից։ Եղանակային պայմանների փոքրիշատե բարելավման պես Ֆրանսիայի կայսրը որոշում է կայացնում մնալ տեղում և կարգավորել մատակարարումների խնդիրը, սակայն կարճ ժամանակ անց պարտություն է կրում Մալոյարոսլավեցի ճակատամարտում։ Այս ձախողումը ստիպում է ֆրանսիացիներին վերադառնալ իրենց սկզբնական դիրքեր։
Նոյեմբերի սկզբին տեղացած ձյունն ու սառնամանիքը բարդացնում են ֆրանսիացիների նահանջը։ Զինվորների սննդի և ձմեռային հանդերձանքի պակասը և ձիերի մատակարարումը, զուգորդված ռուս գյուղացիների և կազակների անողոք պարտիզանական պատերազմի հետ, հանգեցնում է զգալի կորուստների։ Այս անգամ Նապոլեոնը կորցնում է իր բանակի կեսից ավելին․ զինվորները զանգվածաբար մեռնում են հոգնածությունից, տիֆից և ցրտաշունչ կլիմայական պայմաններից։
Սեպտեմբեր-հոկտեմբերին Կուտուզովն անց է կացնում Տարուտինյան ռազմերթը և հարկադրում ֆրանսիացիներին հեռանալ Մոսկվայից ու բռնել նահանջի ճանապարհը։ Նոյեմբերի 14-16-ին տեղի է ունենում Բերեզինոյի ճակատամարտը, նոյեմբեր-դեկտեմբերին ջախջախվում է ֆրանսիական բանակը, իսկ դեկտեմբերի 14-ին Ռուսաստանից դուրս է մղվում «Մեծ բանակի» վերջին բեկորները։ Ռուս-ֆրանսիական պատերազմը ցրում է Նապոլեոնի անպարտելիության առասպելը, խթանում Եվրոպայում ազատագրական պայքարին, նպաստում ռուս ժողովրդի ազգային ինքնագիտակցության աճին ու դեկաբրիստների գաղափարախոսության ձևավորմանը։